Ոսկու գները միջազգային շուկաներում վերջին երեք շաբաթների ընթացքում անկում են ապրում: Ոսկու գների վրա մեծ ազդեցություն են գործում հիմնական արտարժույթների նկատմամբ դոլարի ընդհանուր արժեւորման գործընթացները: Օրինակ՝ վերջին օրվա ընթացքում ԱՄՆ արտարժույթի փոխարժեքն աշխարհի վեց հիմնական արտարժույթների զամբյուղի համեմատ աճել է 0,55%-ով` հասնելով 78.05 կետի:
Ըստ այդմ, ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսային գները նվազել են 1,2%-ով` մինչեւ 1322,60 $/տր. ունցիա: Սա ամենացածր գինն է վերջին երեք շաբաթների ընթացքում:
Սպասվում է, որ ոսկու շուկայի վրա ազդեցություն կունենա ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային հիմնադրամի նիստը, որի ընթացքում պետք որոշում կայացվի արտարժութային հետագա խթանման վերաբերյալ: