Վրաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Աբխազիա վերադառնալ ցանկացողների հիմնադրամ»: Հիմնադրամի գործունեության նպատակն է հռչակվել աբխազների հետ վստահության վերականգնումն ու հաշտությունը, ժողովրդական դիվանագիտության ակտիվ օգտագործումը եւ այդ գործընթացում Աբխազիայից փախստականների ներգրավումը: Ինչպես հաղորդում է Ãàçåòà.ru-ն, հիմնադրամը սերտորեն կհամագործակցի փախստականների հարցերով նախարարության հետ, որի հետ կիրականացնի տարբեր տնտեսական նախագծեր: Ներկայումս Վրաստանում գտնվում են ավելի քան 293 հզ. մարդիկ, որոնք լքել էին Աբխազիան եւ Հարավային Օսիան զինված հակամարտությունների եւ դրանց բաժանման ընթացքում:
Օգոստոսի սկզբին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր Վրաստանի իշխանություններին այն բանի համար, որ նրանք, իր կարծիքով, կարողություն չունեն արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել պարտադրված տեղահանվածներին: Amnesty International-ի տեղեկությունների համաձայն` փախստականների 42 %-ը մինչ այժմ ապրում է մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հյուրանոցներում և անասնագոմերում: Նրանցից շատերը չունեն աշխատանք և Վրաստանի մնացած բնակչությունից մեկուսացած են: