News.az-ը հաղորդում է, որ այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի սահմանապահ ծառայությունների ղեկավարների հանդիպում:
Քննարկվել են կասպյան ավազանում անվտանգության հետ կապված գործընթացները, պետությունների միջև համագործակցությունը այդ բնագավառում: Կողմերը կարևորել են 5 պետությունների միջև համատեղ գործողության միասնական մեխանիզմի ստեղծումը:
Կարևորվել է նաև միջազգային ահաբեկչության, ապօրինի միգրացիայի և նարկոթրաֆիքի դեմ պայքարը: