Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Ղարաբաղցի ֆուտբոլիստները ամիսներով փող չէին ստանում

Եթե Հայաստանի պարագայում կարելի է ասել, որ սպորտի որոշ ճյուղերում, այդուամենայնիվ, որոշակի հաջողություններ ունենք, ապա Ղարաբաղում սպորտի վիճակն ուղղակի սարսափելի է:
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Ղարաբաղում սպորտ ընդհանրապես գոյություն չունի, ինչ էլ որ կա` թերեւս ընդամենը ձեւականություն է: Իսկ ո՞վ է մեղավոր: Մի՞թե ղարաբաղցիներին չի հետաքրքրում սպորտը, բայցեւ մի՞թե Ղարաբաղում սպորտի զարգացման համար ինչ-որ նախադրյալներ կան, չնայած կառավարությանն առընթեր գործում է Սպորտի պետական կոմիտե: Կոպիտ ասած` առանց «ծառա», ո՞ւմ է պետք «տերը»: Ուղղակի ծիծաղելի է` առանց սպորտի ունենալ սպորտի կոմիտե: Երեւի Ղարաբաղի սպորտի բարձրաստիճան չինովնիկների համար այս գործը երկրորդական է, եւ նրանք սպորտով հետաքրքրվում են ոչ թե արդյունքներ ունենալու կամ ոլորտում զարգացում ապահովելու համար, այլ այսպես ասած` «ձեռի հետ», ուրիշ գործերի արանքում:
Զարմանալին այն է, որ տարիներ շարունակ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում այդ ոլորտում, մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու: Լավ, ասենք` շարքային ղարաբաղցիները ուշադրություն չեն դարձնում այս հարցերին, բայց մի՞թե ԼՂՀ կառավարությունն իրավունք ունի անտարբերության մատնել այս հարցը: Երկու տասնամյակի ընթացքում միայն բռնցքամարտիկ Մխիթար Վանեսյանին եւ սամբիստ Աշոտ Դանիելյանին է հաջողվել միջազգային ասպարեզ դուրս գալ եւ լուրջ նվաճումների հասնել: Սակայն ինչպե՞ս կարող են ղարաբաղցի մարզիկները արդյունքների հասնել, երբ Ղարաբաղի միակ «պրոֆեսիոնալ» ֆուտբոլային ակումբը` «Լեռնային Արցախը», մի քանի տարի շարունակ ամիսներով աշխատավարձ չէր ստանում: Հետեւաբար բնական հարց է ծագում` ինչո՞ւ պիտի Ղարաբաղի կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեի չինովնիկները «զուր տեղը» փող ստանան, իսկ ահա մարզիկները` ոչ: Կամ ի՞նչ վիճակում կլիներ այսօր Ստեփանակերտի միակ` Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտը, եթե չլիներ Լեւոն Հայրապետյանի կազմակերպած «մեծ հարսանիքը», որի առիթով էլ այն վերանորոգեցին: Դույզն-ինչ կասկած չունենք, որ եթե հարսանիքը «մահանա» չլիներ, ապա մարզադաշտի «կյանքում» ոչ մի փոփոխություն էլ չէր կատարվի:
Գուցե Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մտածում է, որ դեռ շուտ է ինչ-որ փոփոխություններ կատարել: Սակայն, այդպես մտածելով, նրանք երեւի չեն էլ գիտակցում, որ արդեն շատ են հետ մնացել: Ղարաբաղի սպորտի ներկայիս վիճակը փոխելու համար առնվազն պետք է 15-20 տարվա քրտնաջան աշխատանք կատարել: Թերեւս հետաքրքիր կլիներ իմանալ, թե ամեն տարեվերջին ԼՂՀ Սպորտկոմիտեն իր կատարած աշխատանքների մասին ինչպիսի՞ զեկուցագրեր է գրում եւ արդյո՞ք գոհ է կատարած աշխատանքից: Թեեւ, մյուս կողմից էլ, Սպորտի կոմիտեն ի՞նչ մեղք ունի, եթե «վերեւից» չեն պահանջում. նրանք ուղղակի իրենց անպտուղ աշխատանքն են կատարում: Նման իրավիճակի վրա աչք փակելը աններելի է: Գուցե կասեն` փողի պակաս կա. այդ դեպքում փող հայթայթելու մեկ աղբյուր հաստատ կարող են գտնել` այն փողերը, որ այսօր ստանում են սպորտի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, կարելի է ավելի օգտակար բաների համար ծախսել: Օրինակ` դրանցով կարելի է մարզադպրոցների վիճակը բարելավել կամ մարզիչների աշխատավարձերը բարձրացնել, որովհետեւ հայտնի փաստ է, ինչպես մարզիչին «նայեցիր», ըստ այդմ էլ կլինի նրա արդյունքը: Էլ չենք խոսում այն մասին, որ Ղարաբաղի չճանաչվածության պայմաններում սպորտը (ինչպես ասենք` մշակույթը) Ղարաբաղի համար մեծ նշանակություն պիտի ունենա, որովհետեւ սրանք այն ոլորտներն են, որտեղ արձանագրված հաջողությունների դեպքում ճանաչում կստանա նաեւ Ղարաբաղը:
Չենք կասկածում, որ ԼՂՀ իշխանությունները մեզանից լավ են այս ամենը գիտակցում, բայց փաստն այն է, որ գիտակցելով հանդերձ` ոչ մի գործողություն չեն ձեռնարկում: Ամենասարսափելին այն է, որ այսօր արդեն իսկ կարելի է հստակ արձանագրել` եթե մոտ ապագայում Արցախի կառավարությունը սպորտի հարցում լուրջ քայլերի չգնա, ապա Ղարաբաղում սպորտի թեման կարելի է փակված համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում