Չինական Proview Technology ընկերությունը մեղադրել է Apple-ին iPad ապրանքանիշը գողանալու մեջ: Չինացիները պնդում են, որ այդ ապրանքանիշը իրենք պատենտավորել են դեռեւս 2000թ.: Չինական ընկերության ներդրողներից մեկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այդ ապրանքանիշը վաճառել ամերիկացիներին $800մլն-ով: Եթե Apple-ը չհամաձայնի գնել ան, ապա Proview Technology-ը պատրաստվում է դիմելու Չինաստանի կառավարությանը` սահմանափակելու այդ ապրանքի վաճառքը երկրի տարածքում:
Չինական շուկան Apple-ի համար ավանդաբար մեծ նշանակություն ունի, եւ այս գործը կարող է լուրջ խոոչընդոտներ առաջացնել ամերիկյան գերընկերության համար: