Աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերությունը` ֆիննական Nokia-ն, կարող է մոտ ապագայում հրաժարվել իր սեփական Symbian օպերացիոն համակարգից և անցում կատարել Microsoft-ի առաջարկած համակարգին: Այս մասին հաղորդում է IT տեղեկատվության առաջատարներից Mashable կայքը:
Այս քայլով Nokia-ն փորձում է ակտիվանալ ԱՄՆ շուկայում, որտեղ տարածված են Microsoft-ի օպերացիոն համակարգերի հենքի վրա ստեղծված հեռախոսները: Սրա պատճառը նաև այն է, որ Symbian-ով գործող Nokia-ն սմարթֆոնների շուկայում 2010թ. չորրորդ կիսամյակում զբաղեցնում էր շուկայի 31%-ը, այնինչ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում Nokia-ի մասնաբաժինը մոտ 40% էր:
Nokia-ի մաքուր շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 21%-ով: