Աստրախանում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, բանակցությունների արդյունքում ստորագրվել է համատեղ հռչակագիր, որը նախատեսում է ռազմագերիների վերադարձ, տեղեկացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Սրանք սովորական հանդիպումներ չեն, դրանք անցնում են խիստ բանավեճի պայմաններում: Ես սա դրական եմ համարում, քանի որ բանակցությունները ավելի լավ են, քան հակամարտությունը: Այն փաստը, որ այսօր կողմերը ստորագրեցին համատեղ հռչակագիր` ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների փոխանակման վերաբերյալ, պետք է առաջընթաց համարել», – նկատել է ՌԴ նախագահը: Մեդվեդեւի խոսքով, հակամարտության կողմերն արդեն դիմակայության մեջ չեն, մինչդեռ մարդիկ են զոհվում:
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ գագաթնաժողովին կարող են համաձայնեցնել Ղաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները: