Երկրորդ եռամսյակի վերջնական տվյալներով` Եվրագոտու ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 1%-ով: Վիճակագրական այս տվյալները հրապարակել է եվրոպական վիճակագրական բյուրոն` Eurostat: 2009թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ ՀՆԱ-ն աճել է 1.9%-ով:
Եվրամիության 27 երկրների միասնական ՀՆԱ-ն 2010թ. երկրորդ կիսամյակում նույնպես աճել է 1%-ով: Միաժամանակ, 2009թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ ՀՆԱ-ն աճել է 2.0%-ով:
Ռեկորդային են եղել հաշվետու ժամանակահատվածում Լիտվայի տվյալները` 3.2%, Գերմանիայում` 2.2%, Էստոնիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում` 1.9%: