Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Ուսման վարձավճարները թանկացել են

Հայաստանում վերջին տարիներին վարձավճարները տարեցտարի բարձրանում են: Չնայած այն հանգամանքին, որ ուսանողները բուհ ընդունվելուց տվյալ ուսումնական հաստատության հետ նախնական պայմանագիր են կնքում, որ իրենք ընդունվել եւ ավարտելու են տվյալ տարում սահմանված իքս վարձավճարով: Հայաստանի Հանրապետությունում այս տարվա տվյալներով գործում են 77 պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ 12 մասնաճյուղ: Հայաստանում գործող բուհերում 2009-2010 ուսումնական տարում սովորել է 114629 ուսանող, որոնց 20.6 տոկոսն է ընդամենը անվճար հիմունքներով սովորում:Ի դեպ, մասնավոր համալսարանները, քանի որ ուսանողներին գրավելու խնդիր ունեն, այստեղ վարձավճարի թանկացումները պայմանավորված են եղել միայն դոլար- դրամ փոխարժեքի փոփոխությամբ: Երեւանի պետական համալսարանի հաշվապահությունից տեղեկացանք, որ մայր բուհում միայն հեռակա բաժիններում են գները թանկացել: Եթե Իրավագիտություն բաժնում սովորելու համար ուսանողները 2007թ. վճարել են 450 հազար դրամ, ապա 2010-ին ստիպված են վճարել 560 հազար դրամ: Մանկավարժական համալսարանի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ այստեղ 2007թ.-ից մինչ օրս ուսման վարձավճարները բարձրացել են առավելագույնը 11 տոկոսով, ինչը պայմանավորված է հանրապետությունում տեղի ունեցող թանկացումներով: Պոլիտեխնիկի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց մոտ ուսման վարձավճարները թանկացել են 5 տոկոսով, իսկ 2007թ.-ից մինչ օրս` 10 տոկոսով: Իսկ թանկացման պատճառները, ըստ նրա, շատ պարզ են. «Ջուրը թանկացել է, լույսը թանկացել է»,- փորձեց պարզաբանել պրոռեկտորը: Մեր այն հարցին, թե առաջիկայում սպասվում են գների բարձրացումներ, ավելացրեց. «Մյուս տարի դիմորդները շատ քիչ են լինելու: Ներողություն արտահայտությանս համար, բայց մյուս տարի ընդամենը երկու գյուղ դիմորդ է լինելու, հետեւաբար` բարձրացումներ էլ չեն սպասվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում