Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ի՞նչ կցանկանար Էմին Դավիդովը

Այս օրերին մեկնարկած «Եվրո-2012» Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակ առ ժամանակ հետաքրքրում է երգիչ Էմին Դավիդովին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմին Դավիդովը` խոսելով իր սիրած հավաքականի մասին:

Նա նշեց, որ պատկերացում չունի, թե որ հավաքականներն են մասնակցում առաջնությանը, քանի որ ժամանակ առ ժամանակ է հետաքրքրվում ֆուտբոլով և սիրած ֆուտբոլիստ չունի:

«Իսպանիայի ազգային հավաքականին եմ երկրպագում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի խաղերին հետևում եմ: Չեմ գնում, չեմ նայում խաղերը մարզադաշտում, քանի որ խուսափում եմ մարդաշատ վայրերից: Ես կցանկանայի այս մրցաշարում երկրպագել մեր հավաքականին, քան Իսպանիային: Գոնե հայերը մերն են: Քանի որ Եվրոյում մերը չկա, Իսպանիային եմ երկրպագում»,- իր կարծիքը հայտնեց երգիչը:

Հարցին` ինչո՞ւ է խուսափում մարդաշատ վայրերից, պատասխանեց. «Բնականաբար, ինչքան ճանաչվածությունը շատ է, չնայած հետաքրքիր է այն, որ երկար ժամանակ դուրս չեմ գալիս եթեր, միևնույն է՝ ճանաչում են ու քննարկման օբյեկտ եմ դառնում, այդ պատճառով: Առանձնապես ցավոտ չեմ ընդունում դա, մեկուսացած չեմ, բայց նաև խուսափում եմ»:

Անդրադառնալով պասիվությանը իր մասնագիտական կարիերայում` ասաց, որ կարիերան Հայաստանում մի փոքր անիմաստ է, քանի որ տարածությունը փոքր է և մեծ նվաճումների հասնելուց հետո այդ նվաճումներն օգտագործելը շատ դժվար է: Ըստ նրա` մեծ նվաճումների հասնելուց հետո երգիչներին մնում է իրենց ճանաչվածությունը ու դրանից բխող բոլոր խնդիրները: Նախկինի նման ոգևորություն ինձ մոտ չկա: Ես կցանկանայի իմ դիրքի և տաղանդի համաձայն եկամուտներ ունենալ և վայելել իմ կյանքը»,- ասաց Էմին Դավիդովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում