«Եվրո-2012»-ի մեկնարկը տրված է: Արդյոք մեր երգիչները հետաքրքրվո՞ւմ են Եվրոպայի առաջնությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգչուհի Շուշան Պետրոսյանը նշեց, որ ցանկանում է Իսպանիան հաղթի, բայց ժամանակի սղության պատճառով չի հետևելու առաջնությանը. «Գիտեմ, որ Անգլիան այս տարի բավականին լուրջ է պատրաստվել առաջնությանը, բայց ցանկանում եմ, որ Իսպանիան հաղթի: Իսկ առաջնությանը չեմ հետևելու»: