Մեկնարկել է «Եվրո-2012» ֆուտբոլային առաջնությունը: Փորձեցինք պարզել՝ արդյոք շոու-բիզնեսի ներկայացուցիչները հետևո՞ւմ են Եվրոպայի առաջնությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգիչ Մարտին Մկրտչյանը նշեց, որ ֆուտբոլասեր է, բայց քաղաքում չլինելու պատճառով չի հետևում Եվրոպայի առաջնությանը. «Միշտ հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին, բայց Եվրոպայի առաջնությանը չեմ հետևում: Ուստի չկա որևէ թիմ, որին երկրպագում եմ»: