Թուրքիայի կառավարությունը Ղրղզստանի զինված ուժերի զարգացման համար 1 միլիոն դոլար է հատկացնելու, ինչպես նաև աջակցելու է Օշ քաղաքում նոր ռազմաբազայի ստեղծման հարցում: Օշի ռազմաբազայի կառուցման արժեքը մոտ 10 միլիոն դոլար է:
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածությունը կայացվել է երեկ Բիշքեկում: Այդ շրջանակներում թուրք մասնագետները աջակցելու են նաև ղրղզական ռազմական ազգային վարժարանի վերանորոգման հարցում,- տեղեկացնում է РИА-Новости-ն: