Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Նասեր Կազեմիին շնորհվել է Երևանի մանկավարժական համալսարանի դոկտորի կոչում

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ- NECO) նախագահ Նասեր Կազեմին այսօր հյուրընկալվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նասեր Կազեմին Հայաստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը Նասեր Կազեմիին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում և համալսարանի բարձրագույն պարգևը` հայ մեծ լուսավորիչ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալը, որը հանդիսանում է ՀՀ գերատեսչական հնագույն պարգևը: Այնուհետև ռեկտորը ողջունելով ներկաներին, խոսել է ամերիկյան երազ արտահայտության մասին նշելով. «Այս հասկացությունը մեկնաբանում ենք տարբեր ձևերով, բայց այսօր այստեղ է այն անձնավորությունը, ում համար այդ հասկացությունը խորհրդանշական բնույթ չի կրում: Ձեր կյանքն ու գործունեությունը վկայությունն է այն ամենի, թե ինչպես կարելի է կյանքում` շնորհիվ տաղանդի և մեծագույն աշխատասիրության, հասնել բացառիկ հաջողությունների»:
Ռեկտորը հակիրճ խոսեց նաև Կազեմիի գործարար աշխարհում ունեցած հաջողությունների մասին, նշելով, որ նրա շնորհիվ 200 000 մարդ ստացել է աշխատանք և գտել իր տեղը կյանքում: Ընդգծեց նաև նրա մեծ ավանդը հասարակական, բարեգործական աշխատանքներում:
Որպես օրինակ բերելով Կազեմիի հաջողությունները` ռեկտորն ասել է. «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է հավատա իր ուժերին, շնորհիվ իր կրթության և աշխատասիրության նա կարող է հասնել իրական հաջողությունների»: Այնուհետև Նասեր Կազեմին շնորհակալություն է հայտնել ռեկտորին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է ընդունել նման պարգևը: Կազեմին ներկաների հետ կիսվել է Հայաստանից ստացած իր հոյակապ և աննկարագրելի տպավորություններով:
«Մենք հիրավի տաղանդավոր հայեր ունենք Միացյալ նահանգներում: Հայեր, որոնք նպաստել են, որ ԱՄՆ-ի զարգացման բնույթը փոխվի: Նրանց հետ հանդիպելուց միշտ մեծ հաճույք եմ ստացել: Դուք իսկապես շատ տաղանդավոր, մեծ շնորհքի տեր ժողովուրդ եք: Ինձ համար այսօր հաճելի և օգտակար է հանդիպել ձեզ հետ»,- ասել է Նասեր Կազեմին: Կարևորելով կրթության դերը` նա ընդգծեց. «Կրթության կարող է մրցունակություն բերել աշխատաշուկայում, իսկ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կրթություն: Այն կարևոր է ցանկացած ոլորտում և Հայաստանն այն երկրներից է, որ վերջին տարիներին կարողացել է լայնամասշտաբ գործունեություն իրականացրել` իր տեղը բարձրացնելով ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Այժմ դուք հիմքեր եք դնում ապագա Հայաստանի համար: Ձեր աշխատանքը մեծ նպատ կբերի ձեր, ձեր երեխաների և հետագա սերունդների համար»,- ընդգծեց Նասեր Կազեմին: Վերջում նա նշել է, որ ինքն իրականացրել է ամերիկյան երազանքը, և համոզված է, որ հայերը նույնպես կարող են իրականացնել իրենց՝ հայկական երազանքը, բայց այն իրականացնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչի կարիք ունի իրենց հայրենիքն ու համայնքը:
«Ամենակարևորը՝ աշխատանքի ցանկությունն է և ճիշտ քայլեր անելը: Ձեր երազանքն իրականցնելուց առաջ նայեք և հասկացեք, թե ինչի կարիք ունի ձեր հայրենիքը»,-ներկաներին խորհուրդ է տվել Կազեմին: Միջոցառումն ավարտվել է մանկավարժական համալսարանի պարային համույթի ելույթով, որը ներկայացրեց ժողովրդական և ազգագրական պարերի շարք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում