Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, եւ Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այս մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում անցկացվող լրատվամիջոցների միջազգային ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին: Իրանի ԱԳՆ ղեկավարը, խոսելով ՀՀ վարչապետի` Իրան կատարած այցի մասին, նշել է, որ այցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք երկու երկրների կամքի վկայությունն են, այն է` ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը: