Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քրիստոսի ձեռքերը Երևանում դարձան Բարեկամության ձեռքեր

Շատ քչերը գիտեն, թե ով է Երևանում տեղադրված «Բարեկամության ձեռքերը» հուշարձանի հեղինակը, և ինչ պատմություն այն ունի:

«Բարեկամության ձեռքերը» արձանի քանդակագործն է Արա Հարությունյանը, ում որդու հետ էլ զրույցի ընթացքում պարզեցինք, որ այդ ձեռքերը Երևան են հասել Կարարա քաղաքից.

«Երևանի և իտալական Կարարա քաղաքի համագործակցության եզրերը գնում են մինչև 1960-ականների սկիզբը: 1973թ. Երևանն ու Կարարան համարվում են քույր քաղաքներ, և փաստորեն Կարարան Երևանի առաջին քույր քաղաքն է` ըստ պաշտոնական համաձայնագրի, բայց մինչև դա կային արդեն փոխադարձ այցելություններ»:

1965թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործական խոշոր բիենալե, որին Երևանից մասնակցում է երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, որն արդեն երեք խոշոր հուշարձանների հեղինակ էր` «Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձանի:

Բիենալեին մասնակցելու ժամանակ Արա Հարությունյանը և մի խումբ այլ քանդակագործներ այցելում են Կարարայի նշանավոր մարմարի քարհանքը:

«Այցելելով մարմարի քարհանք, հայրս նկատում է, որ մի խոշոր արձանի ֆրագմենտներ կան` ձեռքեր, գլուխ, ոտքերի մաս: Քարհանքի ղեկավարից հայրս հետաքրքրվում է, թե ինչ արձան է, և նրան պատասխանում են, որ սա Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել հովանավորներ չունենալու պատճառով:

Տեսնելով, որ հայրս շատ է հետաքրքվում այդ արձանով, քարհանքի ղեկավարն ասում է. «Կարող եք Ձեզ հետ տանել»:

Հայրս Երևան է վերադառնում և այս հարցի մասին ասում այն օրերի Երևանի քաղխորհրդի նախագահ Գևորգ Հասրաթյանին, որի հետ հայրս բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր:

Հաջորդ տարի Երևանի քաղխորհրդի պատվիրակությունն է մեկնում Կարարա և այցելելով այդ հանքը` պայմանավորվում են, և Կարարայի քաղաքապետարանը մեծագույն հաճույքով այդ ձեռքերը ուղարկում է մեզ` որպես բարեկամության խորհրդանիշ:

Այդ ձեռքերից պետք է մի նոր արձան ստեղծվեր, քանի որ խորհրդային շրջանում չէին կարող ասել, որ այդ ձեռքերը Քրիստոսի խոշոր արձանի ձեռքերն են»,-նշում է քանդակագործի որդին:

Ձեռքերը հասնում են Երևան, և քանդակագործ Արա Հարությունյանին հանձնարարվում է այդ երկու ձեռքերից հորինվածքային հուշարձան ստեղծել:

«Հորինվածքը` կոմպոզիցիան, պետք է ստեղծվեր և հայրս նկատում է, որ աջ ձեռքը Քրիստոսի աջն է, այսինքն մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած: Ձախ ձեռքը հայրս տեղադրում է և աջը դնում է ձախ ձեռքի բացվածքի մեջ: Խարհրդանիշը ստացվում է հետևյալ կերպ. նոր կազմավորվող բարեկամություն, որը դեռևս ձեռքսեղման չի հասել:

Արձանի վրայի բշտերը պունկտիրի` գիպսից քարի վրա տեղափոխելու գործիքի տեղերն են, որը հայրս մաքրել չի տալիս»:

1967թ. տեղի է ունենում «Բարեկամության» արձանի պաշտոնական բացման արարողությունը և այդ օրվանից սկսած «Բարեկամության» արձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում