Wednesday, 24 04 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում

Հոկտեմբերի 27-ի պահանջատիրությունը բոլորիս մեջ է

Ասում է վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հարցերով նախկին խորհրդական Անդրանիկ Քոչարյանը
– Պարոն Քոչարյան, Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրում երկու արյունալի իրադարձություններ եղան` Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը: Դուք այդ երկու իրադարձությունների միջեւ կապ տեսնո՞ւմ եք: Ըստ ձեզ, արդյո՞ք հնարավոր էր Մարտի 1 իրականացնել, եթե Հոկտեմբերի 27 չլիներ: Կարելի՞ է ասել, որ Հոկտեմբերի 27-ով բացվեց այն դուռը, որը բերեց նաեւ Մարտի 1-ին:
– Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է տալ Հոկտեմբերի 27-ի իրավական գնահատականը: Այն է` հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում: Այդպիսի գնահատական ժամանակին հնչեցվել է նաեւ նախաքննական մարմնի կողմից, եւ ես կիսում եմ այդ գնահատականը: Որպեսզի կարողանանք հասկանալ, թե հոկտեմբերի 27-ին ի՞նչ տեղի ունեցավ քաղաքական համակարգի, իշխանության հետ, պետք է նախ կարողանանք պատկերացնել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում Հայաստանի քաղաքական համակարգը: 1998 թվականին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տեղի ունեցան նախագահական ընտրություններ, երբ Սահմանադրության խախտմամբ նախագահի թեկնածու գրանցվեց Ռոբերտ Քոչարյանը. այն ժամանակվա գործող Սահմանադրությունը այդ իրավունքը իրեն չէր տալիս: Բայց օգտվելով իր վարչապետ լինելու եւ այն հանգամանքից, որ ԱԺ նախագահ ընտրված Խոսրով Հարությունյանը հրաժարվեց (ընդ որում, անակնկալ ձեւով) ԱԺ նախագահին Սահմանադրությամբ վերապահված այն լիազորությունից, ըստ որի` հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում վերջինիս պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը, Քոչարյանը հնարավորություն ստացավ, հաշվի չառնելով Սահմանադրությունը, պարտադրելու իր թեկնածությունը: Եվ արդեն իշխանական համակարգի մնացյալ հատվածները դատապարտված էին այդ թեկնածությունը պաշտպանելու, ու նրան սկսեցին աջակցել բոլորը, այդ թվում` բոլոր նախարարները: Այսինքն` ամբողջ գործադիր իշխանությունը անցավ այն ժամանակվա վարչապետի ձեռքը, եւ հետագա այն գործընթացները, որոնք իրականացվեցին նախընտրական շրջանում, ըստ էության, չլուծեցին լիարժեք իշխանության ձեւավորման խնդիրը: Իսկ արդեն ընտրությունների երկրորդ փուլից հետո դրանց արդյունքները չընդունեց նաեւ Քոչարյանի հիմնական մրցակից Կարեն Դեմիրճյանը: Այսինքն` գոյություն ուներ իշխանության լեգիտիմության խնդիր, եւ այդ բացը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հետագա քաղաքական զարգացումների վրա: Պետք է նշել, որ Վազգեն Սարգսյանը, քաջ գիտակցելով, թե որքան կարեւոր էր մեր ժողովրդի մոտ վստահություն ունեցող իշխանություն ունենալու խնդիրը, եւ հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք դեռ կային Հայաստանի առջեւ, եւ որոնք հնարավոր չէր լուծել առանց այդ լեգիտիմության պաշարի, շատ համարձակ որոշում կայացրեց` բազմաթիվ կոնսուլտացիաներից հետո քաղաքական լուրջ որոշման արդյունքում Կարեն Դեմիրճյանին առաջարկեց ստեղծել «Արդարություն» դաշինքը: Այդ դաշինքով մասնակցեց արդեն հաջորդ համապետական` ԱԺ ընտրություններին, որպեսզի քաղաքական համակարգի լիարժեք ձեւավորման խնդիրը կարողանան լուծել: Կարծում եմ, որ դա արվեց շատ մեծ հաջողությամբ, օգտագործվեց թե՛ Վազգեն Սարգսյանի բարձր հեղինակությունը ուժային կառույցներում, թե՛ Կարեն Դեմիրճյանի մեծ հեղինակությունը մեր հանրության մոտ, եւ ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ: Այն է` հանձինս «Արդարություն» դաշինքի Հայաստանը ունեցավ վստահություն վայելող քաղաքական մեծամասնություն, եւ ժողովուրդը ձեռք բերեց այն հեռանկարը կամ հեռանկարի գոնե այն պատրանքը, որը հնարավորություն կտար Հայաստանին լուծել իր առջեւ դրված խնդիրները, որոնք հուզում էին մեր հանրությանը: Ես ինչո՞ւ եմ ասում ձեռք բերեց հեռանկարը, որովհետեւ դա ամենակարեւոր գործոնն էր, որ ժողովուրդը ուզում էր տեսնել այդ ժամանակվա ընտրությունների արդյունքում: Ընդհանրապես, մեր ժողովրդի համար բոլոր ծանրագույն իրավիճակներում, ժողովուրդը կարողացել է այդ խնդիրները լուծել, եթե տեսել է այդ հեռանկարը: Ես կարծում եմ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ժողովուրդը, հանձինս Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան անհատների, տեսավ այդ հեռանկարի հնարավորությունը: Եվ Հոկտեմբերի 27-ով ոչնչացվեց ոչ միայն քաղաքական համակարգի կառուցվածքը, այլ նաեւ մեր ժողովրդի հենց հեռանկար ունենալու հնարավորությունը:
– Այսինքն` մարտի 1-ին ժողովուրդը նորի՞ց տեսավ այդ հնարավորությունը, եւ այդ ոգին նորի՞ց սպանվեց` մարտիմեկյան սպանդով:
– Ո՛չ: Մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցան այլ գործընթացներ եւս: Տեղի ունեցան Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն ուղղված գործընթացներ, որոք, ըստ էության, մինչեւ վերջ չհասցվեցին: Դատավարություններ, որոնք պետք է տային բազմաթիվ հարցերի պատասխաններ` կապված Հոկտեմբերի 27-ի հետեւում կազմակերպիչներ լինել-չլինելու հետ, բայց այդ բոլոր հարցերի պատասխանները մնացին կիսատ, որովհետեւ իշխանությունը այն ժամանակ չունեցավ այդ հարցերի պատասխանը լիարժեք հետաքննելու, գտնելու եւ բացատրություններ տալու խիզախություն: Եվ, բնականաբար, տեղի ունեցան նաեւ 2003-ի ընտրությունները, երբ նորից չլուծվեց իշխանության լեգիտիմության հարցը, երբ, կարծում եմ, ժողովուրդը նորից փնտրում էր իր հեռանկարը, որը կորցրել էր 27-ի ոճրագործության արդյունքում: Եվ այս անգամ դա փնտրում էր հանձինս Կարեն Դեմիրճյանի որդու` Ստեփան Դեմիրճյանի: Այդ հնարավորությունը նորից մեր ժողովրդին չտրվեց: Ընտրություններն էլի անցան խայտառակ կեղծիքների պայմաններում, եւ դա ընդունեց նաեւ գործող ՍԴ-ն, որը մեկ տարի հետո նշանակեց վստահության հանրաքվե, որը Ռոբերտ Քոչարյանը, նորից Սահմանադրությունը խախտելով, չիրականացրեց: Հետո տեղի ունեցան 2008-ի ընտրությունները, եւ նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ մտնելու որոշումից սկսած` նորից մեր հանրությունը իր ապագայի նկատմամբ հեռանկար ունենալու հնարավորություն տեսավ: Եվ մենք ինքներս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ. նորից աննախադեպ համախմբում, նպատակների հստակեցում, նորից այդ տեսլականները գտնելու փորձ, եւ ի վերջո, նորից տեղի ունեցան գործողություններ, որոնք արդեն ոչ թե «ռոմանտիկների» հարձակում էր (ինչպես 27-ի ոճրագործներին բնորոշեց այն ժամանակվա քաղաքական գործիչներից մեկը), այլ մարտի մեկ, որը նույնպես իրացվեց արյամբ, եւ որը իրականացրեցին արդեն պետական ստրուկտուրաների միջոցով եւ մասնակցությամբ: Եվ դա, ըստ էության, նորից մեր ժողովրդին զրկեց իր հեռանկարը տեսնելու եւ դրան տեր կանգնելու հնարավորությունից:
– Եթե եղավ Մարտի 1, դա չի՞ նշանակում, որ մարդիիկ կուլ են տվել Հոկտեմբերի 27-ը, եւ եթե այսօր կուլ տանք Մարտի 1-ը, արդյո՞ ք դա էլ չի նշանակի, որ կրկնություններ էլի կլինեն: Այսպես մինչեւ ե՞րբ, պարոն Քոչարյան:
– Մեր ժողովուրդը երբեք կուլ չի տվել Հոկտեմբերի 27-ը: Եթե դա ինքը կուլ տված լիներ, նա անպայման պարտված կլիներ 2003-ի ընտրություններում: Եթե կուլ տված լիներ, ապա պարտված կլիներ 2008-ի ընտրություններին: Մեր ժողովուրդը միշտ պայքարելու է եւ անպայման հասնելու է արդարության:
– Պարոն Քոչարյան, կարծում եք` մենք այս էջը կարո՞ղ ենք երբեէ փակել:
– Խնդիրը սա է. եթե հարցերի պատասխանը մենք չգտնենք, ի՞նչ հեռանկար է մեզ սպասվում: Անորոշություն, հետագա ստրկացում, ազգային «ես»-ի ոչնչացում, կդառնանք առանց մղումների, նպատակ չունեցող մի ազգ: Ինչը ես բացառում եմ: Այդպես պարզապես չի կարող լինել: Գուցե դա տեսանելի չէ, բայց Հոկտեմբերի 27-ի պահանջատիրությունը բոլորի մեջ է: Ոչ միայն Վազգենի մերձավորների, կամ Դեմիրճյանի ընտանիքի, մերձավորների մեջ: Բոլորիս մեջ է: Հոկտեմբերի 27-ով մեծ հարված է հասցվել մեր ժողովրդի պատվին, ինքնասիրությանը: Սպարապետի մարմնին հասցված ինքնաձիգի ամեն մի կրակոցը, ամեն մի հարվածը մեր ժողովրդի վրա է եղել, դրանք հարվածներ են եղել մեր ժողովրդի ինքնասիրությանը, երբ ամեն մի հարվածը մեզ դարձնում էր անպաշտպան: Եվ դա տեսել է ողջ հանրությունը: Ու նա չի կարող դրանից հրաժարվել, քանի որ մենք չենք կարող լինել անպաշտպան: Վերջին հաշվով, մենք ցույց տվեցինք, որ կարող ենք նաեւ պատերազմ հաղթել, մենք ցույց տվեցինք, որ ճիշտ պահին կարող ենք համախմբվել` եթե ունենք նպատակներ, վճռական պահերին լուծել մեր ազգի առջեւ դրված խնդիրները: Այո, Հոկտեմբերի 27-ը սկիզբ դրեց մեր երկրի անընդհատ եւ շարունակական թուլացման գործընթացին, բայց դրանից դուրս գալու խնդիրը մեր ժողովրդի պատվի հարցն է դարձել: Եվ անընդհատ լինելու է այդ փնտրտուքը, որպեսզի այդ հարցերի պատասխանները գտնելով` գտնենք ուժեղանալու հնարավորությունը: Պետք է դուրս գալ այս մղձավանջից` թե՛ 27-ի եւ թե՛ Մարտի 1-ի: Այդ հարցերի լուծումները անպայման գտնվելու են, եւ գտնվելու են ժողովրդի պայքարի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում