Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգի տեղադրումը տարօրինակ է իրանյան կողմի համար:
Նա նաեւ ավելացրել է. «ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի տեղակայումը կխաթարի տարածաշրջանի անվտանգությունը»: Նա նշել է, որ տարածաշրջանային երկրներն ի վիճակի են ապահովել իրենց անվտանգությունը եւ «օտարների կարիք չունեն»:
Անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են Միացյալ Նահանգների առաջարկը` Թուրքիայի տարածքում նոր բալիստիկ պաշտպանության համակարգ հիմնելու վերաբերյալ:
Թուրքիայի պաշտոնայներն ասել են, որ նրանք քննարկում են բոլոր հնարավոր հետեւանքները եւ ազդեցությունները ներկայացված առաջարկների մասին: