Ջեյմսթաունի հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Սոկորը չի բացառում, որ ԱՄՆ-ը կարող է թուլացնել Վրաստանին զենքի վաճառքի վրա դրված ոչ պաշտոնական էմբարգոն: «ԱՄՆ պետքարտուղարը եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությանը: Քլինթընը մեզ ստիպում է կարծել, որ Վաշինգտոնը միգուցե թուլացնի իր մտցրած էմբարգոն եւ Վրաստանին թույլ տա բարելավել իր պաշտպանունակությունը»,- գրել է Սոկորը Eurazia Daily Monitor-ում: Իր հոդվածում ամերիկյան վերլուծաբանն անդրադարձել է նաեւ հակաահաբեկչական գործողություններին Վրաստանի ունեցած ներդրմանը: «Ամերիկյան քաղաքականությունը դիտարկում է Վրաստանի ռազմավարական կարեւորությունը Աֆղանստանի պրիզմայով»,- նշել է Սոկորը: