Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին, ով ժամանել է Բաքու, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը շեշտել է, որ Ադրբեջանը Իրանի համար եղբայրական երկիր է: Ա.Վահիդին նաեւ դատապարտել է «ադրբեջանական հողերի բռնազավթումը» եւ հույս է հայտնել, որ փախստականները մոտ ապագայում կվերադառնան իրենց բնակավայրերը: Իր հերթին Է.Մամեդյարովը տեղեկացրել է Իրանի Պնախարարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ այլ երկրների հետ բանակցությունների մասին: