Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Արցախի անկախության հարցի քննարկումը և՛ ԱԺ-ում, և՛ հասարակության մեջ անհրաժեշտ է»

Ըստ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ Արցախի անկախության հարցի քննարկումը և՛ ԱԺ-ում, և՛ հասարակության մեջ անհրաժեշտ է, սակայն քվեարկել ու որոշում ընդունելն անցանկալի արդյունքների կարող է բերել: Հայաստանն անկասկած պետք է ճանաչի Արցախի անկախությունը, սակայն հատուկ իրավիճակի և կամ միայն հարցի լիովին նախապատրաստական աշխատանքները տանելու դեպքում: Ըստ Ա.Գրիգորյանի՝ վերոհիշյալ պայմանները, որոնց դեպքում Հայաստանն անմիջապես պետք է ընդունի Արցախի անկախությունը հետևյալն են.
1. Ադրբեջանը կազմակերպում է հարձակում Արցախի վրա կամ որևէ խոշոր սադրանք:
2. Հայաստանը պայմանավորվում է Ռուսաստանի հետ` փոխադարձաբար ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Արցախի անկախությունները:
3. Համաշխարհային հայկական լոբինգը և ՀՀ ԱԳՆ-ն վարում են արդյունավետ և տևական աշխատանք հայամետ պետություններում, ինչպես նաև համանման խնդիրներ ունեցող երկրներում` նրանց նախապատրաստելով Հայաստանի հետ կամ Հայաստանից անմիջապես հետո Արցախի անկախության ընդունմանը:
Հնարավոր է նաև իրականացնել վերոհիշյալ տարբերակներից երկուսի կամ երեքի միաժամանակյա կատարումը: Այդ նպատակով անհրաժեշտ է երկրորդ և երրորդ դրույթների շուրջ աշխատանքների ինտեսիվացում:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՀՄՖ-ը վարում է ակտիվ աշխատանքներ Եվրոպայում Արցախի անկախությունն ընդունելու համար հայաստանամետ երկրների հետ: Ցանկլալի է, որ այս գործին լծվի և Հայաստանի ԱԳՆ-ն: Ըստ պարոն Գրիգորյանի՝ եկող տարվա ընթացքում կարելի է սպասել ցանկալի արդյունքներ, որի հետևանքով Ադրբեջանի դիրքորոշումը և վարվող քաղաքականությունն Արցախի հարցում կտրուկ փոփոխության է ենթարկվելու: Ամենայն հավանականությամբ արդյունքում Ադրբեջանը կատարելու է սխալ քայլ, որից օգտվելով՝ Հայաստանն անմիջապես ընդունելու է Արցախի անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում