Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Գլուխ գովելու համար գլուխ է պետք ունենալ

Եվ այսպես` Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ աճը կազմել է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) 2.6%:
Հիշեցնենք, որ 2010թ. հունվար-նոյեմբերի աճը ևս 2.6% էր, հունվար-հոկտեմբերինը` 2.4%, հունվար-սեպտեմբերինը` 1.9%, հունվար-օգոստոսինը` 3.1%, հունվար-հուլիսինը` 4%, հունվար-հունիսինը` 6.2%, իսկ հունվար-մայիսինը` 8.8%: Այսինքն` տարվա կեսին ՀՆԱ աճը շատ ավելի մեծ էր, որից հետո այն աստիճանաբար սկսեց նվազել` կարճացնելով նաև իշխանության ներկայացուցիչների լեզուները: Սակայն իշխանություններին, այնուամենայնիվ, թվում է, թե իրենք խոսելու տեղ ունեն, քանի որ 2010թ. բյուջեի նախագծով տարվա համար նախատեսված էր շատ ավելի ցածր` 1.2% ՀՆԱ աճ: Իրականում նաև հենց այդ պատճառով է 2010թ. բյուջեում գրվել 1.2% աճ, որպեսզի սովետական հոգեբանությամբ առաջնորդվող մեր իշխանությունները կարողանան հերթական «գերակատարման» մասին ավետել հայոց աշխարհին: Նույն տրամաբանությամբ էլ ՀՆԱ 4.6% աճ է գրվել 2011թ.-ի համար: Սակայն ակնհայտ է, որ 2009թ. 14.4% ՀՆԱ անկման ֆոնին, եթե 2011-ին կառավարությունը, ասենք, մի 10 ամիս արձակուրդ վերցնի և գործի չգա, ապա մեր ՀՆԱ-ն կաճի 7-8%-ով: Եթե կառավարությունը աշխատի, որի պատճառով էլ մեր ՀՆԱ-ն աճի ոչ թե 8-9, այլ ավելի քիչ` ասենք մի 6%, ապա միևնույն է` խոսելու տեղ կմնա, քանի որ 2011թ. բյուջեով նախատեսված է ՀՆԱ 4.6% աճ: Սակայն վերադառնանք ԱՎԾ երեկվա հրապարակմանը` ևս մեկ անգամ ընդգծելով 2010թ. այն հիմնական տնտեսական առանձնահատկությունները, որոնք պարզորեն երևում են մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներից, և որոնք իրականում իշխանություններին «խոսելու տեղ» չեն թողնում: Դրանց ավելի մանրամասն մենք անդրադարձել ենք «Ժամանակ»-ի նախորդ համարներում: Դրանք են`
1. ՀՆԱ` նախատեսվածից (1.2%-ից) ավելի մեծ աճը (2.6%) պետք է ենթադրեր հարկային մուտքերի` նախատեսվածից ավելի մեծ աճ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ հարկային մուտքերը առնվազն 50 մլրդ դրամով պետք է ավելանային, սակայն նման բան չկա: Ընդ որում` շեշտենք, որ 2010թ. ՀՆԱ-ն շատ ավելի մեծ աճ կգրանցեր, եթե գյուղատնտեսությունը նման մեծ անկում (13.5%) չունենար: Եվ քանի որ գյուղատնտեսությունը չի հարկվում, ուրեմն հարկային մուտքերը նույնիսկ 50 մլրդ դրամից էլ մեծ չափով պետք է ավելանային (50 մլրդ դրամը ստացվել է պարզ հաշվարկի արդյունքում):
2. Ըստ ԱՎԾ այս հրապարակման` 2010թ. ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 108 հազար 852 դրամ` 2009թ. համեմատ աճելով 6.7%-ով: Իսկ տասներկուամսյա գնաճը 2010-ին կազմել է 9.4%, միջին գնաճը` 8.2%: Սա նշանակում է, որ իրական աշխատավարձը 2010 թվականին 2009 թվականի համեմատ նվազել է: Եվ որ ամենակարևորն է` վերջին 13 տարիների համար սա առաջին անգամ է, որ իրական միջին ամսական աշխատավարձը նվազում է: Նույնիսկ ճգնաժամային 2009թ.-ին իրական աշխատավարձը, թեև քիչ չափով, սակայն աճել էր:
3. Ըստ նույն հրապարակման` Հայաստանի 2010թ. արտահանումը աճել է 42.4%-ով` էականորեն ավելի արագ, քան ներմուծումը (13.9%): Սակայն Հայաստանի արտահանումը աճել է գերազանցապես միջազգային շուկաներում պղնձի ու մոլիբդենի գների աննախադեպ ու չնախատեսված բարձր աճի շնորհիվ: Եթե մեր արտահանումից հանենք պղինձն ու մոլիբդենը, այսինքն` «հանքահումքային արտադրանքը» և «ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը», ապա մնացած ապրանքների արտահանման աճը կկազմի ընդամենը 17%: Այսինքն` գնալով մեծանում է Հայաստանի արտահանման ռեսուրսային կախվածությունը: Դա, ինչպես փաստում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը իր վերջին վերլուծությունում, ենթադրում է, որ համաշխարհային շուկաներում նվազում է Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի մրցունակությունը: «Սա նաև վկայում է Հայաստանի արտահանման ճյուղերում բարձր ավելացված արժեքի ստեղծման սահմանափակության մասին, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս»,- նշված է զեկույցում: Եվ ռեսուրսային կախվածության աճին զուգահեռ` Հայաստանի արտահանման կառուցվածքում նվազում է բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռը: Այնպես որ, արտահանման 42% աճը գովաբանելիս արժե հիշատակել նաև այս հանգամանքները:
Իհարկե, 2010թ. մեր տնտեսությունում տեղի ունեցած բացասական միտումները այսքանով չեն սահմանափակվում: Սակայն սրանք այն կարևորագույն բնութագրերն են, որոնք անմիջապես աչքի են ընկնում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները դիտարկելիս: Եվ, ինչպես տեսնում ենք, սրանք մեր տնտեսական իշխանություններին գլուխ գովելու բացարձակապես ոչ մի հիմք չեն տալիս:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում