Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Փորձաքննության փուլը սկսվեց Իջևանից

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցով հունվարի 22-ին սկսվեց ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի բուհեր այցելությունների փուլը։ Ծրագրի նպատակը ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների փորձաքննության մեխանիզմների ու ընթացակարգերի փորձարկումն է։ Դրանում ընդգրկված է պետական ու ոչ պետական 4 հաստատություն։
Ընթացակարգերի համաձայն՝ մինչ այցելությունը ՈԱԱԿ փորձագետներն ուսումնասիրել էին ուսումնական հաստատության ներկայացրած ինքնավերլուծությունը, որն իրականացվել էր կենտրոնի կազմած ձևաչափով։ Ինքնավերլուծության ուսումնասիրության արդյունքում առաջացած հարցերը պարզաբանելու նպատակով, նախանշված ընթացակարգի համաձայն, փորձագետներն ու ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, որակի հանձնաժողովին, դասախոսներին և ուսանողներին։
Բուհի ղեկավարության ու որակի պատասխանատուների խոսքով, իրենց համար նոր ու աննախադեպ այս գործընթացն աշխատատար է, սակայն նաև շատ օգտակար։ Ինքնավերլուծության ձևաչափում առկա նոր մեթոդների շնորհիվ բուհն առաջին անգամ համապարփակ ի մի է բերում իր աշխատանքները, ինքը պարզում է գործունեության այնպիսի ուղղություններ, որոնք կանոնակարգման ու փաստաթղթավորման անհրաժեշտություն ունեն։ Հարցաշարն այս առումով նաև ուղեցույցի դեր է կատարում։ Իհարկե, ոլորտում տերմինաբանության և լեզվի հստակեցման խնդիր կա։
Այցի ընթացքում փորձագետներն իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն ու հատուկ ուշադրություն դարձրեցին նրան, թե որքանո՞վ են իրականում կիրառվում փաստաթղթերում ամրագրված ընթացակարգերը, քանի որ դա է որակի կարևոր ցուցիչներից մեկը։ Փորձաքննության արդյունքները կներկայացվեն փորձագիտական հատուկ զեկույցներում։ Դրանց հիման վրա էլ կկազմվի ամփոփիչ զեկույցը։
Հիշեցնենք, որ փորձնական ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքները բուհերի համար իրավական որևէ հետևանք չեն կարող ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում