Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարկուտը սիրում է ծեծել

Գագիկ Բեգլարյանը հերթական մարդուն է ծեծել, այս անգամ՝ չունենալով պաշտոնական որևէ կարգավիճակ: Այսինքն՝ Բեգլարյանն արդեն սկսել է ծեծել ազատ, բայց պատասխանատու ռեժիմում: Պատասխանատու այն առումով, որ առաջիկա ընտրություններում իշխանությունները նրանից ու նրա շրջապատից որոշակի ակնկալիքներ ունեն: Եվ ահա, Բեգլարյանն ու իր շրջապատը մարզվում են: Նրանց մարզանքի օբյեկտն այս անգամ եղել է Արթուր Բաղդասարյանի օգնականը՝ ինչպես գրում է «Հայկական Ժամանակը»: Այսինքն՝ իշխանությունները մի կողմից փորձում են ՕԵԿ-ին ցույց տալ, որ ոչ միայն «կարկանդակով կեցցե մարդ», այլ նաև «ծեծիվ Գագոյի», ինչպես նաև փորձում են ստուգել, թե արդյոք Գագիկ Բեգլարյանը պահպանում է իր մարզավիճակը:

Իսկ Բեգլարյանը ոնց որ թե վատ մարզավիճակում չէ: Երևի թե հենց դա է լինելու նրա ստեղծելիք «երևանցիների» կուսակցության առաքելությունը: Այսինքն՝ «երևանցիները» Չոռնի Գագոյի գլխավորությամբ ծեծելու են բոլոր այն երևանցիներին, ովքեր ընտրություններում կհայտնվեն իշխանությունների ճանապարհին: Իսկ որպես նախավարժանք էլ ընտրվել են ՕԵԿ-ական օբյեկտները, երևի թե հայտնի ռուսական ասույթի տրամաբանությամբ` «խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»: Ի վերջո, Գագիկ Բեգլարյանն ինքն էլ երևի թե հենց այդ տրամաբանության զոհը դարձավ, երբ պաշտոնանկ եղավ: Իսկ եթե լուրջ, ապա Չոռնի Գագոյի հերթական արկածը վկայում է, որ Հայաստանը հեռու է իրավական երկիր լինելուց, և այստեղ իշխանության ամեն քայլը միայն խորացնում է անպատժելիությունը: Բանն այն է, որ իրավական երկրում Գագիկ Բեգլարյանը պետք է նախագահական աշխատակազմի աշխատակցին ծեծելու համար պատասխան տված լիներ օրենքի, ոչ թե նախագահական նստավայրի առաջ: Օրենքի առաջ պատասխան տալու դեպքում Բեգլարյանը կհասկանար, որ ոչ թե միայն նախագահականի անդամներին չի կարելի ծեծել, այլև չի կարելի մարդ ծեծել ընդհանրապես, որովհետև դա քրեորեն հետապնդելի արարք է: Բայց նաև հասկանալի է, որ իշխանություններին Գագիկ Բեգլարյանի իրավագիտակցությունը չէ հարկավոր, այլ անպատժելիության զգացումը: Այդ զգացումով է Բեգլարյանը ընտրությունների ժամանակ արժեքավոր և էֆեկտիվ գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում