«Իրատեսական եմ համարում, որ Nabucco-ն կսկսի գործել 2-3 տարուց»,- Բրյուսելում հայտարարել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերը: Այս մասին տեղեկացնում է APA-ն՝ հղում անելով Deutsche Welle-ին: Օթինգերը նաև ասել է, որ Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 5-8 տարիների ընթացքում Եվրոպա առաքել տարեկան 21 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Թուրքմենստանը պատրաստ է առաքել 10 միլիոն խորանարդ մետր: Այդպիսով, 31 միլիարդ խորանարդ մետր գազը բավարար է Nabucco-ի նախագծային հզորությունը բավարարելու համար: