Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել վրացական հեռուստատեսությամբ և պատասխանել Վրաստանի քաղաքացիների հարցերին:
Սաակաշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին` ասելով, թե այդ երկիրը նման է «կոկորդիլոսի, որը պատրաստվում է կուլ տալ Վրաստանը» (ակնարկելով Չուկովսկու հայտնի հեքիաթը, որում կոկորդիլոսը կուլ էր տվել արևը.– 1in.am):
Սաակաշվիլին ասել է, որ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացված են Ռուսաստանի կողմից, իսկ այդ երկրի «քաղաքական մենթալիտետը» գտնվում է «սողունների մակարդակի վրա», ասենք՝ կոկորդիլոսի:
Նա նաև անդրադարձել է Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունին` ասելով, որ դա Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի սխալ քաղաքականության արդյունք է: