Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստյոմը հայտարարել է, որ մտադիր է առաջարկել, որ մինչ այս տարվա ամառը սկսվեն Հայաստանի եվ Ադրբեջանի հետ վիզայական ռեժիմի հեշտացման բանակցություններ, հաղորդում է Trend-ը: Նշենք, որ Վրաստանի հետ Եվրամիության համապատսխան պայմանագիրն ուժի մեջ է մտնելու արդեն մարտի մեկից: Մալմստրյոմը նաև ասել է, որ Մոլդովան և Ուկրաինան ներկայումս համապատասխան բարեփոխումներ են իրականացնում վիզայական ռեժիմն ընդհանրապես վերացնելու համար: