Դոմոդեդովո օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Ադրբեջանում խստացվել է ռազմավարական օբյեկտների պահպանությունը: Խոսքը հատկապես վերաբերում է նավթատար և գազատար խողովակներին, դիվանագիտական ներկայացուցչություններին, առևտրի խոշոր կենտրոններին, օդանավակայաններին, երկաթուղային հանգույցներին, հաղորդում է Trend-ը` հղում անելով ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը: Նշվում է, որ անկախ ամեն ինչից` բնակչության անվտանգության ապահովման համար արվում է ամեն հնարավորը, միևնույն ժամանակ կոչ է արվում բնակչությունը և՛ զգոն լինել, և՛ աջակցել իրավապահներին: