Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մի՛ հապաղիր, Ռոբերտի՛ր

Ներքաղաքական կյանքում նոր «հետաքրքրություն» է ի հայտ գալիս` ԲՀԿ համալրումը զանազան կուսակցություններով և գործիչներով:
Առաջինն Առաջադիմական կուսակցությունն էր, որը մտավ ԲՀԿ մեջ: Խոսակցություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի և նրա արդեն լուծարված «Դաշինք» կուսակցության անդամների մասին, որ նրանք էլ կարող են շուտով համալրել ԲՀԿ շարքերը: Հավակնորդների թվում է նաև Երիտասարդական կուսակցությունը: Այդ կուսակցությունն արդեն մի անգամ միավորվել է, իհարկե` ոչ ԲՀԿ-ին, այլ ՄԻԱԿ-ին, որը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նախագիծն է համարվում: Սակայն Երիտասարդական կուսակցությունը ՄԻԱԿ-ի հետ յոլա չգնաց, և հիմա խոսակցություններ կան, որ պատրաստվում է միանալ ԲՀԿ-ին:
Փորձագիտական շրջանակները արձանագրում են, որ «Բարգավաճ Հայաստանը» ներառում է, այսպես ասած, քոչարյանական ուղեծրի ուժերին: Առաջադիմական կուսակցությունը համարվում է այդպիսի ուժ: Սամվել Բաբայանի հանգամանքը ընդհանրապես ավելորդ մեկնաբանության կարիք կարծես թե չի զգում, դե իսկ Երիտասարդական կուսակցության պարագայում էլ այն, որ ՄԻԱԿ-ի հետ յոլա չգնաց, թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ սարգսյանական ուղեծիրը նրանց հոգեհարազատ չէ և ձգում է քոչարյանականը: Չէ՞ որ «Բարգավաճ Հայաստանն» էլ համարվում է Ռոբերտ Քոչարյանի նախագիծը: Իսկ իր ակտիվ գոյության մոտ չորս տարվա ընթացքում ԲՀԿ-ն այդպես էլ չփորձեց դուրս գալ այդ իմիջից և ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի ստվերից: Այնպես որ, միանգամայն բնական է, որ այդ կուսակցության հետ տեղի ունեցող գործընթացները հանրությունը, հատկապես փորձագիտական և քաղաքական հանրությունը, անմիջապես պայմանավորում է Ռոբերտ Քոչարյանով, տեղավորում նրա հնարավոր մտադրությունների և հնարավոր ծրագրերի շրջանակի մեջ:
Բայց արդյո՞ք ճիշտ է այդ աներկբա մոտեցումը: Արդյո՞ք չկա տարբերակ, հնարավոր վարկած, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում այդ պրոցեսի վրա այդքան էլ մեծ ազդեցություն չունի, և պարզապես այն բոլոր ուժերը, որոնք այս կամ այն չափով համարվում են նրա ուղեծրի սուբյեկտներ, փորձում են ընդամենը լուծել իրենց, այսպես ասած, անձնական, անհատական անվտանգության կամ բարեկեցության հարցերը: Արդյո՞ք այդ տարբերակն այդքան աներևակայելի և անիրական է: Իսկ չէ՞ որ այդ ուժերը հայտնվել են բավական հետաքրքիր վիճակում: Սերժ Սարգսյանի ուղեծրում նրանց համար տեղ չկա,- այնտեղ նույնիսկ յուրայինների համար է տեղը և ռեսուրսը հազիվ բավականացնում,- իսկ Ռոբերտ Քոչարյանի ուղեծիր ասածն էլ խիստ հարաբերական է: Անցած երեք տարիների ընթացքում, ինչ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է իշխանությունից, նա որևէ հրապարակային լուրջ և ծրագրային քաղաքական մեսիջ չի հղել իր ուղեծրի ուժերին, այդ թվում` դրանցից ամենաազդեցիկը համարվող Դաշնակցությանն ու «Բարգավաճ Հայաստանին»: Հատուկենտ հարցազրույցները, Պուտինի, Շիրակի կամ Ահմադինեժադի հետ հատուկենտ հանդիպումները այդ իմաստով ծանրակշիռ մեսիջներ չեն, առավել ևս, որ իշխանությունն այդ ամենին հակադրում է օգնության գաղափարը` որ Քոչարյանը պարզապես օգնում է իրենց, ինչը եթե դուրս դնենք արարողակարգային ձևակերպման շրջանակից, ստացվում է ոչ թե օգնություն, այլ ծառայություն: Այսինքն` Քոչարյանի ամեն մի այդօրինակ մեսիջից հետո իշխանությունը փորձում էր ցույց տալ, որ դա ոչ թե նրա ինքնուրույնության և քաղաքական ակտիվության, այլ իշխանությանը մատուցած ծառայության նշան է: Իսկ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չէր զարգացնում իր մեսիջները, չէր փորձում հակառակն ապացուցել, որ իսկապես ունի քաղաքական գոնե միջնաժամկետ ծրագրեր և նպատակներ: Ավելին, դրա փոխարեն, նա դատվում է ընդդիմադիր թերթերի հետ և նրանց ֆինանսական պահանջներ ներկայացնում, ինչը քաղաքական դաշտում ընկալվում է ոչ թե քոչարյանական ուժի, այլ թուլության նշան. փաստորեն, նա սկսել է վախենալ թերթերից:
Այդ պայմաններում քոչարյանական ուղեծրի ուժերը հայտնվում են բավական բարդ վիճակում և իրենք իրենց, բնականաբար, հարց կտան, թե որ մի բան լինի` «իրենց տերն ո՞վ է»: Իսկ Հայաստանում այդ մի բան լինելու ուրվականը կարծես թե ավելի ու ավելի է գլուխ բարձրացնում. թե՛ հանրային, թե՛ իշխանական տիրույթներում տեղի են ունենում բաներ, որոնք եթե անգամ իմիտացիա են, ապա նախկինում դրանք դժվար էր պատկերացնել նույնիսկ իմիտացիոն էությամբ: Տրամաբանական է, որ այդ պարագայում նրանք պետք է փորձեն տեսնել իրենց գլխի ճարն ու չմնալ միայն Քոչարյանի հույսին: Բնական է նաև, որ իրենց գլխի ճարը պետք է փորձեն տեսնել ոչ թե ասենք Դաշնակցության, որը քոչարյանական ուղեծրի մյուս հիմնական ուժն է համարվում, այլ ԲՀԿ մեջ: Այստեղ կա երկու հանգամանք:

Դաշնակցությունը նախ բավական կարծր է գաղափարախոսական առումով, և ամեն կուսակցություն չէ, որ կարող է ինքնալուծարվել և հայտարարել ՀՅԴ-ին միանալու մասին: Այստեղ կոնտրաստը, հետևաբար այդ միավորման անհեթեթությունը չափազանց մեծ կլինի: Իսկ ԲՀԿ-ն գաղափարախոսական առումով բավական առաձգական եզրեր ունի, ինչը հնարավորություն է տալիս նույնականանալ առանց մեծ զավեշտների: Բացի այդ, Դաշնակցությունն այսօր ինքն է կանգնած իր գլխի ճարը տեսնելու խնդրի առաջ: 2009 թվականի Երևանի ավագանու ընտրությանը ՀՅԴ-ին ուղղակի դուրս թողեցին մայրաքաղաքային խորհրդարանից: Իսկ այժմ էլ իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որտեղ փորձ է արվում, օրինակ, ՕԵԿ-ն առավել ծանրակշիռ ներկայացնել, քան ՀՅԴ-ն: Այնպես որ, Դաշնակցությունը հազիվ լուծի գալիք խորհրդարանում իր տեղի հարցը, ուր մնաց հոգա այլոց հարցերի մասին: Իսկ ԲՀԿ պարագայում իրավիճակն այլ է: Այդ կուսակցությունը բավական առանցքային դերակատարություն է ստանձնել ներկայիս ներքաղաքական դասավորությունում, և ներկայիս ընտրական փուլի խնդիրը ոչ այնքան լինել-չլինելը, թեև հեռանկարային իմաստով հենց դա է խնդիրը, այլ ինչ չափի լինելն է: Ահա այդ պարագայում լրացուցիչ միավորները ԲՀԿ-ն կարող է օգտագործել իր կշռի ծանրացման համար: Ընդ որում, այդ պարագայում կարող է դրական ազդեցություն թողնել նաև այն համոզումը, որ ԲՀԿ-ին ծանրացնում է Ռոբերտ Քոչարյանը: Այդ անունը «Բարգավաճ Հայաստանի» համար կարող է անուղղակի, քողարկված շանտաժի գործիք լինել ընդդեմ Սերժ Սարգսյանի, որին ԲՀԿ-ն առաջարկում է կամ պայմանավորվել իր հետ` իր համար էլ նպաստավոր պայմաններով, կամ կանգնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի սպառնալիքի առաջ: Եթե նկատի ունենանք, որ այդ ամենում դեռ կա նաև ընդդիմության գործոնը, ապա կարող ենք արձանագրել, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում դա իսկապես սպառնալիք կարող է լինել Սերժ Սարգսյանի համար: Բայց առկա թնջուկի ամբողջ հարցն էլ, թերևս, այն է, թե ԲՀԿ շուրջ ծավալվող ներկայիս գործընթացներում արդյո՞ք իսկապես խառն է Քոչարյանի մատը, թե՞ պարզապես նրա ուղեծրում գործող կամ գործած քաղաքական մանր ու մեծ ուժերը փորձում են, նրա անունը անուղղակիորեն խաղարկելով, լուծել իրենց խառը վիճակից բխող անհատական հարցերը: Թեև չի բացառվում նաև հակառակը, որ Ռոբերտ Քոչարյանը փորձի օգտվել այդ ուժերի անհանգստություններից և նրանց պարզ, ինչ-որ տեղ նույնիսկ բնազդային ինքնապահպանական քայլերը մատուցի որպես քաղաքական դաշտում իր լուրջ և անկասելի ազդեցության վկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում