Թելավիի մանկապարտեզներից մեկում միանգամից 25 երեխա է թունավորվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ներկայումս փոքրիկների առողջական վիճակը բավարար է, տեղեկացնում է Կախեթի տեղեկատվական կենտրոնը: Երեխաների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է նախաճաշից հետո և սկսվել են փսխումներ: Մանկապարտեզի ղեկավարությունից չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ: Թունավորման պատճառը պարզ կդառնա Թբիլիսիում անցկացվելիք փորձաքննության արդյունքում: