Ադրբեջանական կայքերն այսօր կրկին բարձրացնում են Google ընկերության կողմից ստեղծված քատեզների հավելվածում Լեռնային Ղարաբաղի բնակավայերի անունների լատինատառ տարբերակների կողքին հայատառ անվանումները նշելու համար:
Այդ հավելվածում լատինատառ անվանումների կողքին ծրագրի հեղինակներն ավելացնում են նաև տվյալ երկրի պետական լեզվով գրված անվանումները: Այս դեպքում ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի լատինատառի կողքին հայերեն անվանումները չգրվեն, քանի որ դրանք «պապենական ադրբեջանական տարածքներ են»:
Ադրբեջանցիները Google-ի ղեկավարությունից պահանջում են, որպեսզի դա ուղղեն ու նաև Ադրբեջանի Հարապետությունից ներողություն խնդրեն։