Ինչպես փոխանցում է KievPost գործակալությունը, այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում համատեղ հռչակագիր են ստորագրել բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ ստեղծելու մասին:
Ընդհանուր առմամբ, ստորագրվել է վեց փաստաթուղթ, որոնք վերաբերում են երկաթուղածովային փոխադրումների, էներգետիկ, այդ թվում՝ միջուկային ոլորտում համագործակցությանը:
Նախագահները նաև տեխնիկական կարգավորման, ստանդարտացման, չափագրումների, ինչպես նաև պետական լրատվական գործակալությունների միջև համագործակցության կապակցությամբ են հուշագիր ստորագրել: