Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Մոսկվան պատերազմի շանտաժ է անում Ղարաբաղում

Երեկ` հունվարի 24-ին, Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Էլմար Մամեդյարովն ու Սերգեյ Լավրովը: Օրակարգում են եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերը: Պաշտոնական լրահոսում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ոչինչ չի ասվում:
Պահպանվող լռությանը գալիս են փոխարինելու տարբեր մոսկովյան վերլուծաբանների և ռուս քաղաքական գործիչների Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հավանականության մասին ենթադրությունները: Անգամ նշվում են պատերազմի վերսկսման կոնկրետ ժամկետներ` 2011թ. վերջ կամ 2012թ. ամառ:
Վերլուծությունների ու կարծիքների ձևավորման համար որպես հիմք տվյալ գործիչների մոտ գլխավորապես մատնանշվում են Ադրբեջանի նախագահ Ալիևի անընդհատ ահագնացող ռազմական հռետորաբանությունը և տարեցտարի Ադրբեջանի ռազմական բյուջեի բազմապատկումները: Սակայն Ալիևի վերջին շրջանի արևմտամետ քայլերն ու Բաքվում վերջին օրերին տեղի ունեցած առանձին հանդիպումները հիմք են տալիս պնդելու, որ տվյալ ենթադրությունների հիմքում կարող է ընկած լինել սովորական շանտաժի լեզուն: Հունվարի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի Ադրբեջան կատարած այցից հետո, որի ժամանակ կնքվեցին Արևմուտքի համար շատ կարևոր երկու միջազգային պայմանագրեր, Բաքվի նկատմամբ Կրեմլի նման քաղաքականության որդեգրումը առավել հավանական է թվում: Ընդ որում, որ այդ այցից հետո դեպի Բաքու շտապեցին նաև այլ պատվիրակություններ: Դրանց թվում հատկանշական է հունվարի 22-ին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակության այցը Բաքու, որի շրջանակներում քննարկվեցին նաև ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ հարցեր: Այս այցին հունվարի 24-ին հետևեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի այցը: Իլհամ Ալիևի հետ վերջինիս հանդիպման ժամանակ քննարկվեցին Եվրամիության հետ հետագա համագործակցության խորացման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Բարոզոյի այցի արդյունքում կնքված պայմանագրերի նշանակությանը:
Դեպի Բաքու բոլոր այս այցելություններն ու միջազգային տարբեր ատյաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արված հայտարարությունները գալիս են ապացուցելու, որ մոսկովյան վերլուծաբանների ու առանձին գործիչների պատերազմի վերսկսման վերաբերյալ կարծիքները խնդիր ունեն Ալիևի վարչակազմին զգուշացնելու Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման անհեռանկարայնությունը, որը հղի է պատերազմի վերսկսման վտագով: Մի պատերազմ, որը Կովկասում առանց Ռուսաստանի ներգրավվածության նոնսենս է: Ուստի պատերազմի վերսկսման վերաբերյալ մոսկովյան հիշեցումները սովորական շանտաժի վկայություն են դառնում: Հիշեցումներ, որի առանցքում գտնվող պատերազմը երբևէ կարող է և իրականություն դառնալ, եթե Բաքուն չդադարեցնի իր խաղերը Արևմուտքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում