Ադրբեջանը մտահոգ է այս պահի դրությամբ Nabucco գազատարի համար երկրորդ կայուն գազամատակարար երկրի բացակայությամբ: «Ադրբեջանը շահագրգռված է Nabucco նախագծի իրականացմամբ, սակայն մտահոգ է, որ մինչ այժմ չկա գազի երկրորդ կայուն մատակարար երկիր»,- vesti.ru-ի տեղեկացմամբ` ասել է Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գյուլմիրա Ռզայևան Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում: Նա կարծում է, որ Ադրբեջանը ստիպված կլինի միայնակ փակել գազի տեղափոխման բոլոր ծախսերը, ինչը կտրուկ կբարձրացնի ադրբեջանական գազի գինը Եվրոպայի համար: Ռզայևան շեշտել է, որ չնայած Ադրբեջանը գազի արտահանման մի քանի տարբերակ ունի, առաջնահերթ է համարվում եվրոպական շուկան` 500 միլիոն սպառողներով: Սակայն նախագծի իրականացման համար երկու հիմնական պայման պետք է բավարարվի` եվրոպական մեծ թվով երկրների գազ առաքելու հնարավորություն և այլ մատակարար երկրի առկայություն: