Հունվարի երկրորդ տասնօրյակում Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության ազգային մոնիթորինգային դեպարտամենտը մոնիթորինգ է իրականացրել՝ պարզելու Քուռ և Արաքս գետերի աղտոտվածության մակարդակը: Արձանագրվել է, որ Քուռում բիոգեն նյութերի ծավալը զգալիորեն գերազանցում է նորման, քանի որ Հայաստանի և Վրաստանի տարածքում գործող արդյունաբերական ձեռնարկությունների թափոններն ու աղտոտված ջուրը, առանց մաքրման, հայտնվում են այս գետերում: Սանիտարական նորմերին համապատասխանում է թթվածնի քանակը ջրում: Երկու գետերում էլ ջրի ծախսը նվազել է,- հաղորդում է Грузия-online-ը: