Ստրասբուրգում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե ինքն առաջին թուրք նախագահն է, որն այցելել է Հայաստան, և իր ցանկությունը Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ պլատֆորմի ստեղծումն է: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են,- հաղորդում է Trend-ը: Այսօր Գյուլը ելույթ է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ: