Երեկ Քութայիսում 2 մարդ է մահացել գրիպի H1N1 տարատեսակից՝ 44-ամյա մի կին և 42-ամյա մի տղամարդ: Այսպիսով, երկրում հունվարին այս վարակից մահացածների թիվը հասել է 7-ի: Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Վրաստանի հիվանդության վերահսկման կենտրոնին: Ավելի վաղ մահացել էր վրացական բանակի մի զինվոր: Ներկայումս Քութայիսում «խոզագրիպից» բուժում է ստանում 12 մարդ, իսկ Թբիլիսիում` 34, որոնցից 7-ի վիճակը շատ ծանր է: Հունվարի 24-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է հիվանդացության 60-ից ավելի դեպք: