Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Բաքուն պատրաստ է ԼՂ-ին ինքնավարության բարձր կարգավիճակ տալ

Երեկ Մոսկվայում կայացավ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության` «հանդիպմանը շարունակվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի քննարկումները»:

Նախորդ եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին` Մոսկվայում, ինչին նախորդել էր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովին, որից հետո կողմերը հանդես եկան բավական կոշտ հայտարարություններով։
Պաշտոնական Բաքուն` ի դեմս ԱԳ նախարար Է.Մամեդյարովի, երեկ հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Քուվեյթի Alrai թերթին տված հարցազրույցում նա նշել է, թե` ոչ ոքի չի հաջողվի բռնի կերպով փոփոխել Ադրբեջանի սահմանները: Մամեդյարովի խոսքով` պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ-ին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու համար: «Դա Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պաշտպանվում է միջազգային հանրության կողմից: Մենք հավատում ենք օկուպացված տարածքների վերադարձին և հուսով ենք, որ դա հնարավոր է դիվանագիտական ճանապարհով: Մենք չենք վախենում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելուց», – ասել է Մամեդյարովը: Պաշտոնական Անկարան ևս երեկ չի շրջանցել ԼՂ խնդրի թեման: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հայտարարել է, թե ԼՂ խնդրի լուծումը ողջ տարածաշրջանին խաղաղություն և կայունություն կբերի:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբին, ով երեկ Բաքվում էր, կարևորել է հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում հրադադարի ամրապնդումը: «ԵՄ-ին շարունակում է անհանգստացնել հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտումը, և յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ձեռնարկել հակամարտության լուծման համար», – ասել է Սեմնեբին` հավելելով, որ մինչ հակամարտության լիակատար կարգավորումը անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի ռեժիմը շփման գծում: Սեմնեբին հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է նաև ԼՂ խնդրի կարգավորման հարցը: Ինչպես երեկ փոխանցում էր ադրբեջանական Trend-ը, Սեմնեբիին լրագրողները հարցրել են, թե ինչ կարծիք ունի Բառոզուի` ԵՄ կայքում տեղադրված ելույթի կրճատումների մասին, որտեղից հանվել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները: Ի պատասխան նա ասել է. «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ԵՄ դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»:
Շփման գծում հրադադարի ամրապնդման առնչությամբ Սեմնեբիի հայտարարությունը, թերևս, արդարացված է, քանի որ համաձայն ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների` վերջին օրերին հրադադարի խախտումների աննախադեպ աճ է գրանցվել: Այսպես` հունվարի 22-ին և 23-ին ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ից երեկ հաղորդել էին, թե կիրակի օրը հայկական զինված ուժերը Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք գյուղերից ինտենսիվ հրետակոծության են ենթարկել ադրբեջանական դիրքերը:
ԼՂ խնդիրը առաջիկա շաբաթներին և ամիսներին, ամենայն հավանականությամբ, կգտնվի ԵԱՀԿ-ում նախագահող երկրի` Լիտվայի ուշադրության կենտրոնում: Լիտվայի ԱԳ նախարար Աուդրյունոս Աժուբալիսը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մարտին պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս, որտեղ հանդիպումներ կունենա երեք երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների, հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչների հետ և կքննարկի ԵԱՀԿ հետ նրանց համագործակցության հարցերը: Նա նաև հայտնել է, որ չի պատրաստվում հեծանիվ հորինել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, այլ կհիմնվի նախկինում ձեռք բերված հաջողությունների, ինչպես նաև համանախագահների աշխատանքի վրա` համաձայն միջազգային իրավունքի նորմերի և երկրների կողմից ԵԱՀԿ նկատմամբ ստանձնած պարտավորությունների: Նա նաև նշել է, որ չլուծված հակամարտությունները բարդացնում են ԵԱՀԿ աշխատանքները, և հենց դա էր պատճառը, որ Աստանայում վերջին գագաթնաժողովի ժամանակ հնարավոր չեղավ հասնել վերջնական փաստաթղթի համաձայնեցմանը:
Ի դեպ, ադրբեջանական Trend-ը երեկ տեղեկացնում էր, որ Լիտվայի սեյմը մշակում է ԼՂ կարգավորման վերաբերյալ բանաձև: Այս մասին հայտնել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենե Դեգուտենյեն: «Սեյմի մի խումբ պատգամավորներ գրանցել են բանաձևի նախագիծ, որում առաջարկ կա հրաժարվել ստատուս քվոն պահպանելուց, որը հաստատվել է ուժի, այլ ոչ թե միջազգային իրավունքի միջոցով, ինչը նպաստում է տարածաշրջանում անկայունության պահպանմանը», – նշել է սեյմի նախագահը: Բանաձևում շեշտվում է ԵՄ դերակատարությունը կարգավորման հարցում, որը կապահովի միջազգային իրավունքի գերակայությունը:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում