Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Ելի՛ր, ում կյանքը անիծել է…

Հայաստանում գնաճի տեմպերը շարունակվում են ցնցել հասարակությանը: Այդ ցնցումների հայկական առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում առանձին-առանձին: Այսինքն` ամեն հայ ընտանիք կամ հայ ընտանիքների ճնշող մեծամասնությունը գերադասում է ցնցվել միայն երեկոյան, սեփական տան խոհանոցում կամ ճաշասենյակում, ընտանեկան շրջանակում` ցնցվել, մխիթարվել և հուսալ, որ հնարավոր կլինի դիմադրել թանկացման հերթական ալիքին էլ:
Իշխանությունը շատ լավ յուրացրել և օգտագործում է այդ առանձնահատկությունը` վստահ, որ Հայաստանում հասարակության ցնցումների ընդհանրացում տեղի չի ունենա, և դա իր դիրքի համար վտանգ չի դառնա: Բայց չէ՞ որ գալիս է ընտրական շրջանը, իսկ այն առանձնահատուկ շրջան է: Եվ եթե միջին վիճակագրական հայ ընտանիքը սովորական ժամանակաշրջանում ցնցվում է սեփական տանը, ընտանեկան շրջապատում, ապա դրանց զգալի մասը կարող է դուրս գալ այդ շրջանակից և միավորվել սոցիալական հուժկու բողոքի ներքո: Իշխանությունը չէր կարող այդ ամենը չհաշվարկել: Հետևաբար պետք է սպասել, որ առաջիկայում լինելու են այդ ուղղությամբ որոշակի գործողություններ, որոնց նպատակը կլինի Հայաստանում բնակչության սոցիալական դժգոհությունը որոշակիորեն մեղմելը կամ լիցքաթափելը, որպեսզի այն չդառնա ընտրությունների լրջագույն խոչընդոտ:
Թվում է, թե առայժմ իշխանությունը հակառակն է անում: Օրինակ` արգելելով փողոցային առևտուրը, զգալիորեն ընդլայնվել է սոցիալական բողոքի շրջանակը: Բայց այստեղ, ըստ ամենայնի, առկա է եղած բոլոր լիցքերը հնարավորինս արագ հասունացնելու և լիցքաթափելու մարտավարություն: Ընտրական շրջանին դեռ բավական ժամանակ կա, և հնարավոր է, որ այդօրինակ մանր պրովոկացիաների շնորհիվ իշխանությունը փորձի արհեստականորեն հասունացնել սոցիալական բողոքը, հասունացնել ժամանակից շուտ և ժամանակից շուտ էլ լիցքաթափել: Օրինակ` շարունակական գնաճը խթանել ավելի, քան կլիներ բնականում, որպեսզի ամիսներ անց` ընտրության շեմին, որևէ ակցիայի միջոցով գների նվազեցում իրականացնելով որոշակիորեն փորձեն հասարակությանը ցույց տալ, որ իբր թեթևացնում են սոցիալական բեռն ու պայքարում գնաճի դեմ: Իսկ որպես պահեստային, այսպես ասած` անվտանգության տարբերակ, հնարավոր է, մեջտեղ է հանվել Կարապետիչի գործոնը, ով սոցիալական դժգոհությունները կներառի իր մեջ և կմարի բարեհաջող կերպով: Ի վերջո Կարապետիչից ավելի վերահսկելի գործոն իշխանությունն այդ քայլի համար հազիվ թե գտներ: Դա, իհարկե, միարժեք պնդում չէ, այլ պարզապես հիպոթեզ, վարկած, մի տարբերակ: Այլապես առնվազն տարօրինակ է, որ ասենք` նույն Տիգրան Կարապետյանը փորձում է սոցիալական կարգախոսների ներքո մարդկանց հավաքագրել իր շարժման համար, իսկ իշխանությունը կարծես թե հենց նրա այդ ջանքին էլ նպաստում է` ավելի ու ավելի ընդլայնելով դժգոհների, խոցվածների, վիրավորվածների շրջանակը: Մի՞թե իշխանությունն այդ աստիճան է բթացել, մի՞թե իշխանության մոտ զգոնությունը այդքան կորել է: Կամ մեկը, կամ մյուսը: Այլապես իրավիճակը դառնում է շատ անհասկանալի ու խառը: Թեև, իհարկե, մի տարբերակ էլ կարող է լինել: Այն, որ իշխանությունը պարզապես կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, և այդ իսկ պատճառով էլ երկրում տեղի են ունենում ավանդական տրամաբանությանը որոշակիորեն հակասող իրադարձություններ: Այդ տարբերակին Հայաստանում քչերն են հակված հավատալու, որովհետև Հայաստանում ձևավորված բազմաթիվ կարծրատիպերից մեկն էլ այն է, որ ինչ կատարվում է երկրում, կատարվում է իշխանության գիտությամբ, ծրագրով կամ հավանությամբ: Հայաստանում քչերն են հավատում, որ կարող են լինել գործընթացներ, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից, կամ իշխանությունը ստիպված է լինում հանդուրժելու դրանք, քանի որ չունի հակադրվելու ռեսուրս:
Իշխանությունն ինքը ամեն կերպ փորձում է ինֆորմացիոն տարբեր խողովակների միջոցով հաղորդել հասարակությանը, որ իշխանության համար առաջին հայացքից այս կամ այն անցանկալի իրողությունն իրականում իշխանության կազմակերպած թատրոնն է, սցենարն է, որ այս երկրում ոչինչ այդ սցենարից դուրս տեղի չի ունենում: Այդպիսով, հանրությանը հաղորդվում է անելանելիության զգացում, ինչն էլ իր հետևից բերում է անտարբերություն, անհամարժեքություն որևէ իրավիճակի հանդեպ, համընդհանուր հիասթափություն, թևաթափություն և հուսահատություն: Դժբախտաբար, շատ հաճախ այդ մտածողության տարածմանը, այդ համոզմունքը արմատավորելուն ակամայից նպաստում են նաև տարբեր ընդդիմադիր ուժեր ու գործիչներ, հասարակական խմբեր, նաև մամուլի տարբեր միջոցներ: Նրանք հանրության համար չեն ապահովում այլընտրանքային մտքերի հնարավորություն, չեն ապահովում տեսադաշտ, որ մարդիկ տեսնեն իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ, մի քանի հնարավորություններ: Մարդկանց պարտադրվում է միևնույն սցենարը, իսկ հակադիր ցանկացած սցենար դրվում է դավադրության շրջանակի մեջ, և դրա մասին մտածողները արագորեն սկսում են պիտակավորվել: Մինչդեռ, եթե նույնիսկ դա այդպես է, իրականում հարկավոր է մարդկանց համոզել հակառակ մտայնությունը, որ այս երկրում ամեն ինչ չէ, որ կատարվում է իշխանության կամքով, իշխանության ծրագրածի համաձայն: Մարդիկ պետք է մտածեն, որ իրենք էլ այս երկրում կարող են ինչ-որ բան մտածել, ծրագրել, պատվիրել ինչ-որ մեկին, այդ թվում նույնիսկ իշխանությանը, ու պահանջել դրա իրականացում:
Իրավիճակը պետք է շրջել գլխիվայր: Այսինքն` այսօր ցանկացած, նույնիսկ իր համար ամենաանպաստ իրադարձություն իշխանությունն առանց որևէ մեծ ջանքի կարողանում է հանրությանը ներկայացնել որպես սեփական մտահղացում, որպես սեփական ինքնավստահության արգասիք, որպես ամեն ինչի վերահսկելիության ապացույց: Հարկավոր է, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ իշխանության համար չափազանց դժվար լինի նույնիսկ սեփական նախաձեռնությունները, սեփական քաղաքական ծրագրերն ու հյուսած ինտրիգները հասարակությանը ներկայացնել որպես իր մտահղացում: Միայն այդ միջոցով հասարակությունը կսկսի հետաքրքրություն ցուցաբերել հանրային և քաղաքական կյանքի հանդեպ, հուսալ, մտածել, հավատալ, որ ինչ-որ բան էլ կարող է չլինել այնպես, ինչպես պլանավորել է իշխանությունը: Միայն այդպիսով հասարակությունը ինքնավստահություն ձեռք կբերի կամ կվերագտնի այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում