Nabucco նախագիծը, հաշվի առնելով Եվրոպայի` գազի հսկայական պահանջարկն ու նախկին Խորհրդային Միության դեզինտեգրացիան, վաղ թե ուշ կիրականացվի: 1news.az-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վլադիմիր Վորոնովը: Նա նշել է, որ Nabucco-ն նախևառաջ բավարարում է ԱՄՆ-ի և նրա եվրատլանտյան դաշնակիցների աշխարհաքաղաքական նկրտումները, մյուս կողմից էլ` Եվրոպայի, Թուրքմենստանի տնտեսական շահերը: Միևնույն ժամանակ, փորձագետը գտնում է, որ նախագիծը չի նպաստում Եվրասիայում հեռակա կայունությանը: Վորոնովը կարծում է, որ այստեղ մեղավորը գերտերություններն են` Ռուսաստանը, Չինաստանն ու Եվրոպան, որոնք միմյանց հետ համագործակցելու փոխարեն շարունակում են մրցակցությունը մայրցամաքի առանձին տարածաշրջաններում: