Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը վերջում

Կասկածից վեր է, որ նախընտրական պրոցեսները հնարավորինս վերահսկելու համար նախագահի նստավայրը փորձելու է հասարակությանը և քաղաքական ուժերին թելադրել զարգացման մի քանի սցենարներ: Խոսքը ոչ թե ուղղակի, այլ անուղղակի թելադրանքի մասին է: Այսինքն` տարբեր քարոզչական խողովակներով շրջանառության մեջ կդրվեն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, որոնք հանրային միտքը կզբաղեցնեն մի քանի ուղղությամբ: Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք լինում այժմ` մի կողմից Կարապետիչի հեղափոխականությունը, մյուս կողմից` իշխանական համակարգում կադրային փոփոխությունների ընթացքը, երրորդ կողմից` «Բարգավաճ Հայաստանի» վարքագծի հետ կապված շարունակական պահպանվող ինտրիգը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ կապված խոսակցությունները, ուղղակի կամ անուղղակի սպասարկում են տարամետ սցենարների տեսությանը, որի վրա իշխանությունը կարծես թե խաղադրույք է կատարելու 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը:

Թվում է, թե այդ մարտավարությունը վկայում է իշխանության ուժի և իրավիճակի հանդեպ հստակ վերահսկողության մասին: Չէ՞ որ միայն ուժեղ և ինքնավստահ լինելով Սերժ Սարգսյանը կարող էր հանրությանը առաջարկել զարգացման մի քանի ուղղություններ` վստահ լինելով, որ ցանկացած ուղղությամբ տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա, որ այն դուրս գա վերահսկողությունից: Այսինքն` թույլ չի տա, որ Կարապետիչը հեղափոխություն անի, թույլ չի տա, որ կադրային փոփոխությունները խուճապ առաջացնեն իշխանական բուրգում, թույլ չի տա ԲՀԿ-ին մտածել, թե հնարավոր է լրջորեն խառնել իր ծրագրերը, Քոչարյանին թույլ չի տա վերադառնալու մասին ավելորդ պատրանքներ ունենալ: Ու թվում է, թե Սերժ Սարգսյանն իսկապես խնդիրներ չունի այդ առումով: Նրա հասարակական լեգիտիմությունը շարունակում է մնալ զրոյին մոտ, բայց փոխարենը նա կարծես թե վայելում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սա կարող է առաջին հայացքից թվալ տարօրինակ: Ինչպե՞ս կարող են Սերժ Սարգսյանին աջակցել միևնույն ժամանակ թե՛ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, եթե տարածաշրջանի ու այդ թվում, մասնավորապես, Հայաստանի հարցում նրանց շահն ու ռազմավարական նպատակները շատ տարբեր են: Զարմանալի բան չկա: Նրանք մրցակցում են, բայց երկուսի համար էլ ամենահարմար «գործընկերը» Սերժ Սարգսյանն է: Սարգսյանը, թերևս, չունի բավարար ներերկրային ուժ և ամրություն, որ այդ երկու գերտերություններից որևէ մեկին երաշխավորի ինչ-որ հարց, բայց ակնհայտ է, որ այդ ամրության բացակայությունը թույլ չի տալիս որևէ հարցում մերժել գերտերություններին: Այդ առումով նա երկուսի` Ռուսաստանի և ԱՄՆ համար էլ, գումարած նաև Եվրոպան, հարմար թեկնածու է որպես Հայաստանում դե յուրե իշխանության կրող: Իսկ քանի որ իրենք պարբերաբար գործ են ունենում նրա հետ, ապա ամեն մեկն իր մասով որոշակիորեն նրան օժտում է նաև դե ֆակտո իշխանությամբ` թեկուզ ժամանակ առ ժամանակ, դրվագներով:

Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այդ մարտավարությունը նրանք շարունակելու են առաջիկա խորհրդարանի ընտրությանն էլ: Չէ՞ որ չի բացառվում, որ նրանք Հայաստանն այդպիսով կայուն վիճակում էին պահում մինչև հերթական ընտրություն: Իսկ թե ինչ ծրագրեր ունեն հերթական ընտրության հետ կապված, դա արդեն Հայաստանում, թերևս, իրավասու չէ ոչ մեկին, այդ թվում և՛ դե յուրե, և՛ ժամանակ առ ժամանակ դե ֆակտո իշխանության տեր Սերժ Սարգսյանին: Իսկ քանի որ նրա իշխանական ամբողջ ամրությունը կախված է գերտերությունների պահվածքից և մտադրություններից, Սերժ Սարգսյանի համար նախընտրական պահվածքի լավագույն կամ օպտիմալ տարբերակը մնում է բազմաթիվ սցենարների առաջադրումը հանրությանը, որպեսզի հանրությունը զբաղված լինի դրանց քննարկումով, ոչ թե սեփական սցենարի մշակումով: Այդպես Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում, մինչև շատ ավելի հստակ կլինեն թե’ գերտերությունների մտադրությունների և ծրագրերի բովանդակությունն ու օրակարգը, թե’ այն բավարարելու հնարավորությունները: Բայց այդպես նաև ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրավիճակի անվերահսկելիությունը: Եթե խորհրդարանի ընտրությունից և նախընտրական թեժ ժամանակաշրջանից ավելի քան մեկ տարի առաջ իշխանությունը չի կարողանում քաղաքական դաշտին և հասարակությանը ներկայացնել հստակ սցենար և հետամուտ լինել դրան, ապա միանգամայն պարզ է, որ իշխանությունն իր մեջ չի տեսնում իր առաջարկած հստակ սցենարին տեր կանգնելու կարողություն: Եթե այդ կարողությունը լիներ, ապա կասկած չկար, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ նախանշած կլիներ ընտրական շրջանում իշխանության հստակ մտադրություններն ու ծրագրերը, և ամբողջ իշխանական ու մերձիշխանական համակարգն այժմ կաշխատեր այդ մի սցենարը բավարարելու ուղղությամբ: Մինչդեռ դատելով այդ շրջապատի վարքից` պարզ է, որ այնտեղ պատկերացում անգամ չունեն, թե ինչ է իրենց սպասում, ինչ է անելու Սերժ Սարգսյանը, ումով է անելու, ինչպես է անելու: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը ինչ-որ առումով կարծես թե հայտնվել է 2003-2005 թվականների Ստեփան Դեմիրճյանի կարգավիճակում: Տարբերությունը պարզապես այն է, որ Դեմիրճյանը չէր տիրապետում իր ընդդիմադիր շրջապատը, իսկ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իր իշխանական շրջապատը: Ի դեպ, չի բացառվում նույնիսկ, որ դրա պատճառն այն է, որ Ստեփան Դեմիրճյանի այն ժամանակվա ընդդիմադիր շրջապատի մի զգալի մասը այսօր Սերժ Սարգսյանի իշխանական շրջապատի մաս է կազմում: Երևի վերջում Սերժ Սարգսյանին էլ կմնա մաս կազմել Հայ ազգային կոնգրեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում