Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«ՀՀ-ն, թեկուզ ուշացած, պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին բարձրաձայնեց ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի ճակատագրի մասին:
Նա ԱԺ նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ե՞րբ է խորհրդարանի քննարկմանը դնելու ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ հարցը, եւ ե՞րբ պետք է այն քվեարկվի: Ըստ Հովհաննիսյանի՝ դա համազգային նշանակության հարց է, եւ «հանուն Հայաստանի իշխանության, Արցախի ամբողջականության ու անկախության, նժդեհյան իրավունքի՝ պետք է հավաքական ձայն տալ այդ օրինագծին»: Հովհաննիսյանը նաեւ առաջարկեց, որ օրինագիծն ընդունվի առաջին ընթերցմամբ, որից հետո իրենք պատրաստ են «համախոհական» ձեւով քննարկել բոլոր մանրամասները: Հովիկ Աբրահամյանը Հովհաննիսյանին պատասխանեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ հարցն այս քառօրյայում դրվելու է քվեարկության, եւ կոալիցիային ու ընդդիմությանն առաջարկել է միասին քննարկել այն մեկ անգամ եւս: Այս թեմայով զրուցեցինք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
– Դուք առաջարկեցիք առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը, այնուհետ՝ կրկին քննարկել: Ի՞նչ կտա օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելը:
– Օրինագծի ընդունումը ցույց կտա, որ Հայաստանի ողջ ժողովուրդը, քաղաքական բոլոր ուժերը համապետական նշանակության հարցերում համակարծիք են, ունեն շեմային փոխհամաձայնություն, ընդունում են Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հիմնադրույթները, առաջին ընթերցմամբ ընդունել են ԼՂՀ անկախության ճանաչման օրենքը եւ պատրաստ են օրակարգում պահելով՝ համախոհաբար մոտենալ երկրորդ ընթերցմանը: Ես կարծում եմ՝ սա ե՛ւ բովանդակային անհրաժեշտություն է, ե՛ւ ընթացակարգային լծակ ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաեւ միջազգային հանրության գործերում:
– Ձեր կարծիքով, իշխանություններն ընդառաջ կգնա՞ն Ձեր առաջարկին, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մշտապես դեմ են արտահայտվել ԼՂՀ անկախությունը ճանաչելուն:
– Մինչեւ հիմա ես որեւէ հիմք չունեմ դրական պատասխանելու այս հարցին: Բայց դեռ ունենք երեք օր. ԱԺ նախագահն այսօր քվեարկության չդրեց հարցը, բայց միգուցե այս անգամ ինքն արտահայտում է մի այլ տրամադրություն, որը կերեւա այս օրերի ընթացքում: Եթե մինչ այդ համալիր լուծում չկայանա, այս օրերին կդրվի քվեարկության:
– Հնարավո՞ր է, արդյոք, եւս մեկ անգամ հետաձգվի հարցի քվեարկությունը:
– Մեր կողմից՝ ոչ:
– Հավանաբար ծանոթ եք այս նախագծին դեմ արտահայտվողների կարծիքներին, որպես դիվանագետ, նախկին նախարար` ինչպե՞ս կմեկնաբանեք այդ կարծիքները, ըստ որոնց` դեմ չեն ԼՂՀ անկախությունը ճանաչելուն, բայց դեռ չի եկել դրա ժամանակը:
– Դեմ արտահայտվողները առաջին նախագահի օրոք ընդդիմություն էին եւ այն ժամանակ մեծամասամբ կողմ էին ԼՂՀ անկախության ճանաչմանը: Բայց հետո իշխանություն դարձան, իշխանությունը բերում է որոշ սահմանափակումներ, պրագմատիկ մտահոգություններ: Ես իրավիճակային խնդիր եմ սա համարում: Մենք իրավական հիմքեր ունենք հավատալու Արցախի իշխանությանն ու անկախությանը: Եվ այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այլ՝ միշտ էլ ժամանակահարմար: Հատկապես այն դեպքում, երբ մենք ուշանալով, զինադադարին զուգահեռ չճանաչելով, հետո` Կոսովոյին ու Աբխազիային ընդառաջ, գոնե այսօր համախոհաբար պետք է ճանաչենք: Քանի որ ոչ միայն Ադրբեջանն ինքն է ամեն օր կանխորոշում խաղաղ գործընթացն՝ իր աչքերով ԼՂ վերջնական կարգավիճակը սահմանելով, այլեւ համանախագահներն իրենք էլ, դուրս գալով իրենց մանդատից, անաչառության եւ առարկայնության հրամայականից, արդեն օգտագործում են «Ստեփանակերտ-Խանքենդի», «բռնազավթած տարածքներ» եւ այլ կարգի արտահայտություններ, կարծում եմ, սա անհրաժեշտ է դարձնում ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը համախոհական սկզբունքով օրակարգում պահելը:
– Իշխանությունները մշտապես պնդում են, որ մի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, մյուս կողմից` բանակցություններ վարելն անհամատեղելի են:
– Այդպես Հայաստանն ուղղակի ասում է, որ չի ճանաչում Ադրբեջանի համաձայնության անհրաժեշտությունը՝ ԼՂՀ կարգավիճակը սահմանելու հարցում, մենք չենք հայցում Բաքվի համաձայնությունը, ՀՀ-ն չի բանակցում ԼՂՀ անունից, եւ կարգավիճակի հիմքը նույնքան ճշգրիտ պետք է լինի՝ դիպուկ, իրավական ու նաեւ ազգային շահի արտահայտում, ինչպես որ Բաքուն իրենն է ներկայացնում, իսկ վերջին շրջանում համանախագահներն իրենց մոտեցումներն են ներկայացնում: Ամեն մեկը ուղիղ տեքստով տեսակետ է արտահատում, եւ բանակցությունները շարունակվում են առանց ԼՂՀ մասնակցության: Դրա համար էլ հնարավոր են մի քանի հակազդեցություններ, եւ ես կարծում եմ՝ հակամարտության հիմնական կողմը՝ Ադրբեջանը, պարտվելով իր իսկ սանձազերծած ագրեսոր պատերազմում, այսօր կանխորոշում է բանակցությունների ընթացքը, ինքն ասում է ԼՂՀ ամենաբարձր կարգավիճակը որն է եւ վերջերս մտցնում է համայնքային մոտեցման արտացոլանք՝ Ստեփանակերտ-Խանքենդի արտացոլումը համանախագահ համարվող միջնորդների հայտարարությունների մեջ: Հայաստանը, չնայած նրանց անընդունելի այս պահվածքին, շարունակում է բանակցությունները, եւ պետք է դրանք շարունակի ոչ թե ԼՂՀ կարգավիճակի մասով, այլ՝ հետհակամարտության վերականգնման, փախստականների համալիր վերադարձի, մշակութային ժառանգության վերականգնման եւ անվտանգության կոնկրետ մեխանիզմներին վերաբերող հարցերում: ՀՀ-ն, թեկուզ ուշացած, իրավականորեն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում