Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

«Մեր քայլի նպատակը Թուրքիայից խաղաղություն ու եղբայրություն բերելն էր, ոչ թե ատելություն»

Օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության (GTP) նախագահ Թունա Բեքլեւիչը, փոխնախագահ Բայբարս Օրսեքը, նույն կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավար Դյունդար Գյուլթեքինը եւ նրանց ուղեկցող պատվիրակությունը, ի նշան փակ սահմանի դեմ բողոքի, Թուրքիայից խախտել են հայ-թուրքական սահմանը եւ Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ, «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թ.Բեքլեւիչը նշել էր, որ եթե մինչեւ 2011թ. հայ-թուրքական սահմանը չբացվի, 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդներ սահմանը կանցնեն նույն ճանապարհով. «Մենք երկու երկրների կառավարություններից պահանջում ենք սահմանների բացման համար դրական պատասխան»:
«Առաջին լրատվական»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի հետ:
– Պարոն Բեքլեւիչ, դուք հայտարարել էիք հայ-թուրքական բարեկամության շարժման ստեղծման մասին` Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման մեկ տարվա առիթով: Ո՞րն է շարժման ստեղծման նպատակը, եւ ինչ եք կարծում, ձեր շարժումը աջակցություն կստանա՞ Թուրքիայում:
– «Բացեք սահմանները» նախաձեռնության իրական պատճառը Ցյուրիխյան գործընթացը կարեւորելն է, այն նպատակ ուներ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին կոչ ուղղելու` կենտրոնանալ հաշտեցման գործընթացի վրա: Մենք գիտենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները ցանկանում են ընդհանուր ապագա ունենալ` առանց փակ սահմանների:
– Ինչպե՞ ս եք գնահատում հայ-թուրքական «ֆուբոլային դիվանագիտությունն» առհասարակ: Որտե՞ղ սխալվեցին կողմերը, այն ինչո՞ւ ձախողվեց, եւ ինչպե՞ս եք գնահատում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը պաշտոնական մակարդակում:
– «Ֆուտբոլային դիվանագիտությունը» լավ առիթ էր, որն ընձեռվեց միջազգային հանրության կողմից Հայաստանին եւ Թուրքիային, այն լավագույնս ընթացավ նախագահներ Գյուլի եւ Սարգսյանի ղեկավարությամբ: Ես կնախընտրեի գործընթացը ձախողված չհամարել, քանի որ դիրքորոշումը, որ առկա է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ավելի վատը չէ, քան մենք ունեինք մի քանի տարի առաջ: Խնդիրը, որն առկա է երկու երկրների պաշտոնական մակարդակներում, քաղաքական կամքի բացակայությունն է: Որպես «Հզոր Թուրքիա» կուսակցություն` մենք փորձում ենք այդ քաղաքական կամքը առաջ բերել:
– Ձեր շարժումը կառավարական մակարդակով աջակցություն ունի՞, կուսակցության մեջ կա՞ն իշխանության անդամներ, դուք հարաբերություններ ունե՞ք իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ, եթե այո` որքա՞ն ուժեղ է այդ համագործակցությունը:
– Մեր` «Բացեք սահմանները» շարժումը ոչ մի աջակցություն չունի կառավարության կողմից: Այն հայ եւ թուրք երիտասարդների միացյալ նախաձեռնությունն է: «Հզոր Թուրքիա» կուսակցությունը ամենաերիտասարդ կուսակցությունն է` իր անդամների տարիքային ներկայացվածությամբ եւ ոչ մի առնչություն չունի իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կամ որեւէ այլ կուսակցության հետ:
– Ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանները բացելու նախապայման է, դուք այս փակուղուց որեւէ ելք տեսնո՞ւմ եք:
– Հարավային Կովկասը համագործակցության, ոչ թե մրցակցության կարիք ունի: Տարածաշրջանն իր հարուստ ռեսուրսների պատճառով գտնվել ու գտնվում է գերտերությունների ուշադրության կենտրոնում: Ղարաբաղյան հակամարտությունը եվրասիական տարածաշրջանի վերջին հակամարտությունն է, եւ այն լուծման կարիք ունի նոր հասկացողության շրջանակներում, որը կբավարարի հակամարտության երկու կողմերին: Թուրքիան Մինսկի գործընթացի պաշտոնական միջնորդներից է եւ պետք է օգտագործի իր կառուցողական դերը` բավարարելու համար հայերին եւ ադրբեջանցիներին: Հայերն ու ադրբեջանցիները պետք է հիշեն, որ հարեւաններ են, իսկ հարեւանները միմյանց կարիքը ունեն:
– Որքա՞ն հավանական է, որ եթե մինչեւ 2011թ. հայ-թուրքական սահմանը չբացվի, 1000 հայ եւ 1000 թուրք երիտասարդներ սահմանը անցնեն` ձեր կոչին ականջալուր լինելով:
– Մենք վերջին ամիսներին երկու անգամ այցելել ենք Երեւան եւ առաջիկա օրերին նորից այցելելու ենք: Մենք երիտասարդների մեջ, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ հաշտեցման գործընթացում, վիթխարի ներուժ ենք տեսել: Իրավիճակը շատ չի տարբերվում Թուրքիայում: Որպես ամենաերիտասարդ կուսակցություն` Թուրքիայում մենք ունենք այն ներուժը, որ կարողանանք հասնել նրան, որ 1000 հայ եւ 1000 թուրք հատեն սահմանը:
– Դուք իրապես հատե՞լ եք սահմանը, ծանո՞թ եք Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւի հայտարարությանը: Եվ ինչպե՞ս եք հատել սահմանը:
– Մենք խորհրդանշականորեն ենք հատել սահմանը` ընդգծելու համար այն փաստը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է անհապաղ բացվի: Դա մի գործողություն չէր, որի համար գնդապետ Գուզեեւը պետք է անհանգստանար: Մեր քայլի նպատակը Թուրքիայից խաղաղություն եւ եղբայրություն բերելն էր, ոչ թե ատելություն: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Արփաչայ գետով ընկած ուղին լեցուն էր ապօրինի առեւտրի մասին ծանուցող ահազանգերով: Այն երկու երկրների միջեւ բնական սահման է, որը կարելի է հատել 15 քայլով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում