Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Կովկասի կանայք չգիտեն` ինչ են ուզում

Այս օրերին Երիտասարդ գիտնականների 12-րդ գիտաժողովի ընթացքում Հայաստանում է գերմանացի երիտասարդ գիտնական Էլկե Կամմը, ով հանդես է գալու կանանց գենդերային խնդիրները Կովկասում գիտական ուսումնասիրությամբ:
– Գիտեմ, որ առաջին անգամ եք Երեւանում, ինչպիսի՞ն է այն Ձեզ համար:
– Քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին օրն եմ այստեղ, դեռ չեմ հասցրել դուրս գալ զբոսնել, միայն հասցնում եմ գիտաժողովի ընթացքում սենյակից սենյակ վազել եւ չեմ կարող շատ բան ասել Հայաստանի մասին: Մի բան կարող եմ ասել, որ նորից կվերադառնամ Հայաստան: Պլանավորում եմ մեկ այլ գիտական հետազոտական աշխատանք կատարել Հայաստանի մասին:
– Քանի որ զբաղվում եք կանանց գենդերային հարցերով, Կովկասում գենդերային հարցերի շուրջ ուսումնասիրությունները ինչի՞ են հանգեցրել, ի՞նչ առանձնահատկություններ կնշեք:
– Ես սկսել եմ 10 տարի առաջ ուսումնասիրություն կատարել Վրաստանում տղամարդկանց եւ կանանց հարաբերությունների վերաբերյալ եւ պետք է ասեմ, որ նրանցից յուրաքանչյուրը հատուկ «վերարկու» ունի` ինչպե՞ս իրեն պահի, ի՞նչ խոսի, ինչպե՞ս գործի, հատկապես կանայք, որոնք իրենց պետք է պահեն առաքինի: Պետք է անեն այնպես, ինչպես իրենց ամուսինը կամ հայրն է թելադրում: Կանայք իրենց պահում են` կրելով պատվի եւ ամոթի «վերարկուն», նրանք պետք է լինեն խոնարհ, նայեն իրենց ամուսնու աչքերի մեջ եւ, անշուշտ, նրանց չի թույլատրվում սեռական հարաբերություններ ունենալ մինչ ամուսնությունը (նրանք պետք է կույս լինեն)` հակառակ դեպքում ամուսինն իրավունք ունի նրան ուղարկել հոր տուն: Այսինքն` կույս լինելը պատվի հարց է:
– Եվրոպան գենդերային հարաբերությունների առումով հավասարության գլխավոր փարոսն է: Արդյո՞ք դա այդպես է:
– Պատվի, ամոթի եւ կուսության հարցը կա ամբողջ Եվրոպայում եւ Կովկասում: Իսկ Ամերիկայում հատկապես քրիստոնեական կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում վերջին խնդրին: Իմ ուսումնասիրությունների ժամանակ մեծ ուշադրություն եմ դարձրել ամոթի, պատվի, ինչպես նաեւ կուսության խնդիրներին, միեւնույն ժամանակ նաեւ հարսնացու առեւանգելուն, որը խնդիր է Կովկասում: Դա շատ վաղուց եղել է նաեւ Եվրոպայում, բայց հիմա շարունակում է մնալ հատկապես Վրաստանում, որտեղ գոյություն ունի հարսնացուի առեւանգման երկու տեսակ, առաջինը` կամավոր, երբ տղան ու աղջիկը միասին որոշում են փախչել եւ ամուսանանալ, երկրորդը` երբ աղջկան փախցնում են հակառակ իր կամքի, եթե նա չի տալիս ամուսնանալու համաձայնություն:
– Մենք արվեստագետներ ունենք, ովքեր ասում են, որ իշխանությունը պետք է տալ կանանց: Ի՞նչ կասեք այդ առումով, արդյո՞ք ճիշտ կլինի:
– Շատ հետաքրքիր հարց է, բայց ես պետք է խոստովանեմ, որ չեմ սիրում, երբ մի կողմն է իշխում քաղաքականության մեջ, այստեղ էլ պետք է լինի գենդերային հավասարություն: Վրաստանում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարություն օրենքով կա, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման հավասարություն գոյություն չունի, այստեղ կանանց փախցնում են, բռնաբարում, եւ հետաքրքիր է, որ նրանք չեն դիմում դատարան եւ չեն պայքարում իրենց իրավունքների համար, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
– Սա հետամնացությո՞ւն է, թե՞ պարզապես ավանդույթի հետ է կապված:
– Պետք է ասեմ, որ ուսումնասիրելիս պարզել ենք, որ սա գալիս է 6-րդ դարից եւ մինչեւ հիմա շարունակվում է, սա ավանդույթ չէ, բայց եթե ավանդույթ չէ, ապա ի՞նչ է սա: Սա ավանդո՞ւյթի սովորույթ է, թե՞ սովորույթի ավանդույթ: Այս հարցի շուրջ ես դեռ պետք է մտածեմ: Եթե տղամարդիկ դեռ փախցնում են կանանց, ուրեմն սա սովորույթ է, եթե սա պատահում է ամենօրյա կյանքում: Հարցական նշան պետք է դնեմ իմ գիտական աշխատանքում: Համալսարանի դիմացից, դպրոցի դիմացից, անգամ խանութից 16 տարեկան անչափահաս աղջիկների են փախցնում:
– Չեն փախցնում, ինքնակամ են գնում:
– Ինչպես զրույցի սկզբում նշեցի, կա երկու տեսակի փախուստ, մեկը երբ սիրելով փախչում են, վրացիների լեզվով դա նույնպես փախցնել է, երկրորդի դեպքում իր կամքից անկախ է, երբ առեւանգում են, բռնաբարում, բայց աղջիկը ստիպված համաձայնում է մնալ: Իհարկե, կարող է գնալ հետ, սակայն չի գնում, քանի որ սա պատվի հարց է, մյուս կողմից էլ` ինքն այլեւս ամուսանանալու հնարավորություն չունի:
– Այնուամենայնիվ, կինը թո՞ւյլ էակ է:
– Երբեք, երբեք, երբեք: Կանայք շատ ուժեղ են, սակայն ամբողջ իշխանությունը գալիս է տղամարդուց, եւ ինչ-որ տեղ կանայք սիրում են, կապված են այդ իշխանությանը, ինչը տպավորություն է ստեղծում, թե կանայք թույլ են, բայց դա այդպես չէ:
– Կովկասի կանանց մոտ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:
– Այժմ փոփոխությունները, որոնք տեսնում եմ, հիմնականում կրթության մեջ են: Հատկապես կայանք, որոնք ավարտում են համալսարանը եւ գնում են Գերմանիա եւ հետ են գալիս մի շարք նոր գաղափարներով: Օրինակ` թե ինչպե՞ս են ուզում ապրել, եւ թե ի՞նչ տեսակ տղամարդ են ուզում իրենց կողքին լինի: Շատ կարեւոր է, որ նրանք իմանան, թե ինչ են ուզում, քանի որ Կովկասի կանայք չգիտեն` ինչ են ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում