«Եվրո-2012»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դոնեցկում անցկացվել են հակաահաբեկչական մարզումներ: Ուկրաինայի հակաահաբեկչական հատուկ ջոկատը «Շախտյոր» Պլազայում և Դոնեցկի երաժշտա-դրամատիկական թատրոնում հատուկ մարզումների ժամանակ ազատ են արձակել գերիներին:
Մարզումների ժամանակ Ուկրաինայի հակաահաբեկչական հատուկ ջոկատը համագործակցել է Ներքին գործերի նախարարության Դոնեցկի շրջանային ստորաբաժանումների ջոկատների հետ: Մարզումների նպատակը «Եվրո-2012»-ի անցկացման վայրերում հակաահաբեկչական ծրագրերի առավել լավ ուսումնասիրությունն է:
Հիշեցնենք, որ 2012 թ. մարտի 29-ին հակաահաբեկչական մարզումներ են տեղի ունեցել նաև Դոնեցկի «Դոնբաս Արենա»-ում: