Ադրբեջանի Սումգայիթի շրջանից առաջադրված պատգամավորի թեկնածու Սայարա Հեյդարովան ձերբակալվել է՝ տաքսու վարորդներից կաշառք վերցնող ոստիկաններին նկարահանելու մեղադրանքով. այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:
Հեյդարովային ձերբակալած ոստիկաններից մեկը հայտնել է, որ վերջինիս ձերբակալել են անօրինական նկարահանում կատարելու պատճառով: Սակայն նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիության իրավունք, եւ նա կարող է ձերբակալվել միայն հանցագործություն կատարելու պահին՝ դեպքի վայրում: Բացի այդ, թեկնածուի ձերբակալման մասին պետք է անհապաղ հայտնել գլխավոր դատախազին եւ թեկնածուին գրացած տեղամասային ընտրական հանձնաժողովին: Աղբյուրի փոխանցմամբ, Հեյդարովան հայտնի է նրանով, որ տարիներ շարունակ ենթարկվել է հետապնդման եւ վերջապես դատապարտվել է 1 տարի ազատազրկման` իր տան բակում շինություն կառուցելու համար ծեծի ենթարկելով 4 տղամարդու այդ թվում եւ ոստիկանության աշխատակցի: