Ինչպես գրում է Focus Magazine պարբերականը, սպորտային մեքենաների շուկայում հայտնի Porsche ընկերությունը տեղափոխվում է Չինաստան: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտնել է այդ ընկերության ղեկավար Մատիաս Մյուլերը: Նա ասել է, որ այս պահին կարևոր չէ, թե որտեղ է մեքենան արտադրվում: Այդ իսկ պատճառով, ընկերությունը դիտարկում է Չինաստան կամ ԱՄՆ արտադրությունը տեղափոխելու հարցը:
Կարևորը, որ նոր մոդելների նախագծումն շարունակելու է իրականացնել Porsche ընկերությունը:
Առաջին մոդելը, որ կարող է հայտնվել չինական հոսքագծի վրա, Porsche Cajun քաղաքային ամենագնաց մեքենան է: Պարբերականը հիշեցնում է, որ Volkswagen-ը նույնպես այսպիսի հնարավորություն է դիտարկում:
Porsche ընկերությունում նաև նախատեսել են, որ կարճաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է տարեկան արտադրել մինչև 200 հազար մեքենա, իսկ դրա համար պետք է ոչ միայն մեծացնել արտադրությունը, այլ նաև էժանացնել դրա արտադրությունը: