Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հերթականի քրքիջը և արտահերթի ուրվականը

Թեև Հայաստանն ակնհայտորեն գնում է դեպի հերթական ընտրություններ, որոնք տեղի կունենան 2012 թվականի մայիսին, երբ Հայաստանում կընտրվի նոր խորհրդարան, այդուհանդերձ արտահերթ ընտրության մասին խոսակցությունները դուրս չեն գալիս շրջանառությունից: Իհարկե, պետք է նկատել, որ երևի թե հանրության շատ քիչ մասն է դրանք համարում իրատեսական: Բայց որ հարցը դեռևս օրակարգում է, դեռևս հանրային և քաղաքական քննարկումների է ենթարկվում, կարծես թե անհերքելի փաստ է: Ու դժվար է ասել, թե այդ ամենը դուրս է տրամաբանությունից: Առաջին հայացքից դա հենց այդպես էլ թվում է. Հայաստանում իրավիճակը թեկուզ առերևույթ, բայց կայուն է, ընդդիմությունը ձեռնպահ է մնում կտրուկ և արմատական գործողություններից, իշխանությունը կարողանում է արտաքին պարտքի օգնությամբ կառավարել սոցիալական վիճակն ու թույլ չտալ, որ բանը հասնի ապստամբության, ներիշխանական ճամբարում կարծես թե արվում են պալատական հեղաշրջումների ճանապարհները փակող քայլեր, Ղարաբաղի հարցում բեկումնային ուրվագծեր ունեցող իրավիճակը կարծես թե նորից մտնում է հանդարտ բանակցությունների փուլ: Ահա այդ համախումբը հուշում է, որ անտրամաբանական է խոսել արտահերթ ընտրության մասին, հույս ունենալ, թե կլինի այդպիսի իրավիճակ: Բայց, մյուս կողմից, քաղաքականությունը բավական հարաբերական ոլորտ է, և այստեղ շատ հաճախ իրավիճակները շրջադարձային են դառնում շատ մանր, շատերի համար ոչինչ չնշանակող իրադարձություններից: Իսկ այդպիսի իրադարձությունները, ի տարբերություն խոշոր ներքին ու արտաքին քաղաքական շարժերի, միշտ էլ դժվար է կանխատեսել կամ հաշվարկել: Արտահերթ ընտրությունը արտահերթ է հենց նրանով, որ այն չունի հստակ ժամկետ, թե այսինչ ամսի այնինչ օրը կլինի արտահերթ ընտրություն: Այնպես որ, արտահերթի մասին խոսակցություններն այնքան էլ անտրամաբանական չեն: Այլ հարց է, որ դրանք ներկայումս զուրկ են պրագմատիկ հիմքից և կրում են առավելապես տեսական, հիպոթետիկ բնույթ: Խնդիրն այն է, որ այժմ չկա որևէ ռացիոնալ հիմք, որը թույլ կտա իրատեսորեն խոսել արտահերթ ընտրության մասին: Երկրում իրավիճակն ամենևին էլ բարվոք չէ: Ավելին, ցանկացած նորմալ երկրում, որը ունի քիչ թե շատ կայացած պատասխանատվության համակարգով հասարակարգ, Հայաստանի ներկայիս խնդիրները վաղուց ի վեր դարձել էին ֆորս-մաժորի և արտահերթ ընտրական զարգացումների պատճառ: Բայց ավելորդ է ասել, որ Հայաստանում պատասխանատվության համակարգը ոչ միայն հեռու է այդօրինակից, այլ նույնիսկ գրեթե գոյություն էլ չունի: Իսկ արտահերթ ընտրությունը դա հենց պատասխանատվության համակարգի ծնունդ է: Այսինքն, դա մի երևույթ է, երբ իշխանությունը պատասխանատվության է կանչվում իր գործունեության համար. կամ ինչ որ հանցագործության, հանցագործությունների, տարբեր տեսակի ապօրինությունների, կամ պարզապես անարդյունավետ գործունեության, խոստումները բավարար օպերատիվությամբ և արդյունավետության չկատարելու համար: Երբ հասարակությունն ինչ որ անհետաձգելի, հրատապ պահանջներ է ներկայացնում իշխանությանը և չի սպասում, որ գա պատասխան տալու ժամանակը, այլ ինքն է այդ ժամանակը մոտեցնում և իշխանությանը հրաժարական պարտադրելով ենթարկում պատասխանատվության. դե իսկ դրանից հետո էլ, եթե հանցանքը քրեական է` քրեական պատասխանատվության: Հետևաբար, խնդիրը կարծես թե Հայաստանում պատասխանատվության մեխանիզմի ձևավորումն է: Քանի դեռ չի ձևավորվել այդպիսի մեխանիզմ, իշխանությունը հասարակության առաջ պատասխանատու չի լինի թե արտահերթ, թե հերթական կարգով, ինչին էլ մենք ականատես ենք լինում ավելի քան մեկ տասնամյակ: Առայժմ Հայաստանում գործում է պատասխանատվության միայն իշխանական մեխանիզմը: Այն աներկբայորեն կիրառվում է ցանկացած «զանցանքի» դեպքում, որը թույլ կտա որևէ քաղաքացի: Ընդհանուր բնորոշմամբ, դա գործնական այլախոհությունն է: Դու կարող ես այլ կերպ մտածել, բայց երբ փորձում ես գործնական տեսք տալ մտքերիդ ընթացքին, դու ենթարկվում ես պատասխանատվության: Ընդ որում, միշտ չէ, որ դա լինում է ֆիզիկական ուժի կիրառում: Հաճախ դա արտահայտվում է պարզապես «տնտեսական պատժամիջոցների» մեխանիզմի գործադրմամբ, երբ այլախոհները զրկվում են աշխատանքից, զրկվում են բիզնեսից, սեփականությունից: Ինչ կարող է հակադրել այս ամենին հասարակությունը: Դա է թերևս ներկայիս իրավիճակի գլխավոր խնդիրներից մեկը: Բազմահազարանոց հանրահավաքները, երթերը, ցույցերը, բողոքի տարբեր դրսևորումները այդ հարցը չեն լուծում: Դրանք չեն ձևավորում այն կոնտրմեխանիզմը, որը գործնականում կհակադրվի պատասխանատվության իշխանական մեխանիզմի գրեթե անխափան գործունեությանը: Ահա թե ինչու Հայաստանում տեղի չի ունենա արտահերթ ընտրություն: Ահա թե ինչու Հայաստանի պատմության մեջ միակ արտահերթ ընտրությունն էլ տեղի ունեցավ ոչ թե հասարակական, այլ իշխանական պատասխանատվության մեխանիզմի գործադրմամբ, երբ իշխանության մի խումբը այն գործադրեց մյուս խմբի հանդեպ: Ընդ որում, հենց այդ իրադարձությունն էր առաջին ու ամենամեծ ահազանգը հասարակությանը և նրա ճակատագրով մտահոգ բոլոր անհատներին ու խմբերին, որ եթե երկրում չկա պատասխանատվության հանրային մեխանիզմ, և եթե չձևավորվի այդ մեխանիզմը, հերթական, թե արտահերթ զարգացում ասվածը խոշոր հաշվով դառնում է հարաբերական, և ընդամենը պարարտ ու խնամքով ցանկապատված մի տարածք է ձևավորվում իշխանական համակարգի արատների բազմացման կամ բուծման համար: Հետո նույնը տեղի ունեցավ նաև մոտ երկու տարի անց` 1999 թվականին, երբ կրկին երկրում տեղի ունեցավ իշխանության լուրջ վերադասավորում, իհարկե այլ` առավել ողբերգական ձևով, ու կրկին այդ ամենին որևէ փուլում և որևէ կերպ մասնակցություն չունեցավ հասարակությունը: Այդ ամենին հաջորդած 10-12 տարիները փաստորեն անցան բացարձակապես անպտուղ: Հանրային շահը սպասարկելու «ցուպը» ձեռքները վերցրած անձին սպասարկեցին ինչ շահ ասես` բացի հանրայինից: Եվ այժմ իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է կոտրած տաշտակ, որի առաջ են իհարկե մեծ հաշվով բոլորը, բայց որի մեջ շարունակում է մաշվել հասարակության անլվա մնացող «սպիտակեղենը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում