Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շաքարավազի ու ձեթի թանկացման պատճառները կպարզվեն առաջիկա օրերին

ՀՀ սպառողները հայտնվել են մոլորության մեջ, քանի որ մեկը մյուսի հետեւից ՀՀ սպառողական շուկայում գների նոր թանկացումներ են արձանագրվում: Շաքարավազը թանկացել է 10-15 դրամով, ընդ որում` հենց նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը մասնակցեց շաքարի արտադրամասի բացմանը: Իսկ ձեթն այս օրերին թանկացել է 30-50 դրամով: ՀՀ սպառողական շուկայում տիրող գնային վազքը հասկանալու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանին: Նա նկատեց, որ գների թանկացման վերաբերյալ ներկա դրությամբ արագ կողմնորոշվելու խնդիր կա, հետեւաբար իրենք տնտեսվարող սուբյեկտներին հանձնաժողով են հրավիրել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով: «Նրանք կարող է այսօր ներկայանան, կարող է եւ` վաղը: Հետեւաբար` առաջիկա օրերին, միայն տնտեսվարողների հետ հանդիպելուց հետո կպարզվի, թե ինչն է սպառողական շուկայում տեղի ունեցած եւ ունեցող գների փոփոխության պատճառը»,- տեղեկացրեց Նելլի Դանիելյանը: Իսկ սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը նկատեց, որ մեր շուկայում տիրող գնային քաղաքականությունը այսօր արդեն դարձել է մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկը: «Ես գների թանկացման վերաբերյալ մեկնաբանությունները արդեն չեմ կարողանում տալ: Մեզ մոտ ոչինչ չի էժանանում, բայց օր օրի թանկացումներ են տեղի ունենում: Իսկ աշխատավարձները մնում են նույնը: Նոր տարին էլ է մոտենում, ինչը նշանակում է, որ թանկացումների նոր ալիք է սպասվում: Հետեւաբար` անկեղծորեն ես արդեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի մեխանիզմ չեմ տեսնում»,- ավելացրեց Աբգար Եղոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում