Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի պետության առաջին ղեկավարը, որը անցած տարի ապրիլին Ղրղզստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պաշտոնական այցով կժամանի այդ երկիր: Այս մասին հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթի կայքը:
Այս այցի ժամանակ հիմնական շեշտը դրվելու է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների վրա: Կկայանա բիզնես-ֆորում, որին կմասնակցեն թուրքական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: